Շիրակի, Սյունիքի, ատոմակայանի պաշտոնյաները չարաշահումներ անելով յուրացրել են 4 մլն դրամ (տեսանյութ)

26.12.2018 20:56
1119

Ոստիկանությունը համագործակցելով ԱԱԾ հետ` շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ` բացահայտելով պետական միջոցների յուրացման և վատնման նոր դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Նրանց հաղորդագրությամբ ներկայացրել են վերջին մի քանի օրերի բացահայտումները հանրապետության տարբեր մարզերում:

Օրերս ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի բաժնի քրեական հետախույզների հետ, պարզել են, որ Կարմրավան գյուղի հիմնական դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 2012-13 թվականերին դպրոցում պահակ է հրամանագրել իր մտերիմներին, որոնք 2015-ից մինչև 2017-2018 թվականները չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը` ընդհանուր շուրջ 3.000.000 դրամ, յուրացվել են:

Պետությանը պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի` յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: 

Պաշտոնեական դիրքի չարաշահման մեկ այլ դեպք էլ գրանցվել է Սյունիքի մարզում: Ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Գորիսի բաժնի ծառայողների հետ, պարզել են, որ 2016 թվականի հոկտեմբերին Վերիշենի համայնքապետարանի նախկին քարտուղարը, հանդիսանալով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, կեղծել է նախկին ղեկավարի ստորագրությունը և հետին` 2016 թվականի հուլիսի ամսաթվով կազմել հողահատկացման վերաբերյալ ակնհայտ կեղծ փաստաթղթեր:

Արդյունքում` 2018 թվականին նա իր ազգականին, Վերիշեն գյուղում, առանց համապատասխան մրցույթի, սեփականության իրավունքով, հատկացրել է 1125 քմ հողատարածք, ինչի հետևանքով համայնքի բյուջե չի վճարվել 1.000.000 դրամ:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է: 

Յուրացման մի դեպք էլ գրանցվել է Արմավիրի մարզում: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության և բաժնի ծառայողները համատեղ պարզել են, որ ատոմային էլեկտրակայանի տարածքում տեղակայված հրդեհային անվտանգությունն ապահովող ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարն ու նրա տեղակալը, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, հունիսից մինչև օգոստոս յուրացրել են իրենց պատասխանատվության տակ գտնվող հրշեջ ջոկատի դիզվառելիքը:

Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ: 
Ձեռնարկվում են միջոցառումներ հիշյալ դեպքերի բոլոր հանգամանքները բազմակողմանի և օբյեկտիվ քննելու ուղղությամբ: 
Կատարվում է նախաքննություն:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40