Արամ Ա–ն նամակ է գրել Սիրայի նոր նախագահին

18.02.2025 10:45
524

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հաջողություն է մաղթել Ահմեդ աշ-Շարաային:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հուսով է, որ Ահմեդ աշ-Շարաայի շնորհիվ Սիրիայի պատմության մեջ նոր ու փայլուն էջ կբացվի։ Նա այդ մասին գրել է Սիրայի նոր նախագահին հղած նամակում, որը հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

«Արամ Առաջինը հիշեցրել է, որ Սիրիայի ժողովուրդն իր բոլոր համայնքներով անցել է անհամար դժվարությունների միջոց և դիմացել` հուսալով, որ երկրում պետք է հավասարություն տիրի, ինչպես նաև պիտի հարգվեն Սիրիայի բոլոր զավակների իրավունքները»,– ասված է հաղորդագրությունում։

Կաթողիկոսն իր նամակի վերջում հաջողություն է մաղթել Ահմեդ աշ-Շարաային:

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, դրանից հետո նախագահ Բաշար Ասադը թողեց պաշտոնը և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ Բաշիրը, որն ավելի վաղ Իդլիբ նահանգում գլխավորում էր այսպես կոչված «փրկության կառավարությունը», հայտարարեց, որ մինչև 2015 թվականի մարտի 1-ը կղեկավարի անցումային շրջանի կառավարությունը։

Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար դարձավ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան (հայտնի է Ջուլանի անունով), որը հունվարի վերջին հռչակվեց Սիրիայի ժամանակավոր նախագահ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան կշարունակի աջակցել սիրիացի ժողովրդին՝ ելնելով այն սկզբունքից, որ երկրի ապագան պետք է որոշեն հենց սիրիացիները։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր է բանակցել Սիրիայի նոր իշխանությունների հետ բոլոր արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Տարտուսում ռազմածովային ուժերի բազայի օգտագործման վերաբերյալ պայմանավորվածությունները:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40