Արամ Սարգսյան․ «Քաղաքացիական պայմանագիրն» իր նախընտրական քարոզարշավը ժամանակից շուտ է սկսել

26.11.2018 21:03
1342

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր նախընտրական քարոզարշավը ժամանակից շուտ է սկսել։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Մենք» դաշինքի ղեկավարներից մեկը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ քարոզարշավը նախատեսվածից ավելի վաղ է սկսվել։ «Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ դա օրենքով արգելված չէ։ Դա իրավական հարց է։ Սակայն, կարծում եմ, պարտադիր չէ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես աներ, քանի որ նրանք, միեւնույն է, կստանային իրենց ձայները։ Քայլերթը, որ կազմակերպվել էր Երեւանում, ոչ միայն չավելացրեց, այլեւ որոշ չափով նվազեցրեց ՔՊ-ի վարկանիշը»,- ընդգծեց նա։

Խոսելով ընտրվելու դեպքում իր ծրագրերի մասին՝ Արամ Սարգսյանը նշեց, որ ինքն ամեն ինչ կանի երկրի զարգացմանը նպաստելու համար։ Գլխավոր առաջնահերթությունները պետք է լինեն քաղաքացիների առողջության անվճար ապահովագրումը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը։ «Մենք պետք է լիովին անցնենք պայմանագրային ծառայությանը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Մենք» դաշինքը նոյեմբերի 26-ին նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Տավուշի մարզում։

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40