Անհայտ կորածների և գերիների տվյալները ՄԻՊ-երը տրամադրում են պատկան մարմիններին. Բեգլարյանը մանրամասներ է ներկայացրել

10.12.2020 10:12
1171

 Արցախի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետազոտությունները ռազմագերիների, գերեվարված քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ այդ հետազոտությունը հիմնականում իրականացվում է ադրբեջանական բաց աղբյուրներից ձեռքբերված տեսանյութերի հիման վրա:

«Վերջին ժամանակահատվածում  որպես այդ ուսումնասիրությունների արդյունք մենք նշել  ենք Ադրբեջանում գտնվող 60 հայ  ռազմագերու և 40 գերեվարված քաղաքացիական անձանց մասին: Այդ թվերը, սակայն, տատանվող են, քանի որ աստիճանաբար նոր տեսանյութեր ենք հայտնաբերում: Բացի այդ վերջերս ադրբեջանական կողմից նաև քաղաքացիական անձանց դիակներ են վերադարձրել: Պետք է ընդգծել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների թվի վերաբերյալ մեր տվյալները բաց աղբյուրների հետազոտությունների արդյունքում ենք ի հայտ բերել, ուստի վերջնական չեն ու պետք է պաշտոնապես հաստատում ստանան: Այդ պատճառով, չնայած մեր հետազոտությունների շարունակականությանը՝  ներկայումս թվեր և այլ մանրամասներ հրապարակելը ճիշտ չեմ համարում, քանի որ կարող է բացասաբար անդրադառնալ գերիների ճակատագրի վրա: Բնականաբար, մեր ստացած տեղեկությունները, որոնք տրամադրում ենք պատկան մարմիններին որոշիչ ազդեցությունն են ունենում գերիների որոնման ու նրանց ճակատագրերը պարզելու գործում»,-մանրամասնեց Արտակ Բեգլարյանը: 

Նրա խոսքով, պատերազմի ընթացքում և այդուհետ ՄԻՊ աշխատակազմն իր փաստահավաք առաքելության արդյունքում հավաքագրած նյութերը ներկայացրել է միջազգային կառույցներին, որոնք, սակայն, առայժմ անարձագանք են թողնում  ադրբեջանական ռազմական հանցագործությունների վերաբերյալ փաստերը՝ այդ թվում նաև ռազմագերիների ու քաղաքացիական գերիների նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքի դրսևորումները: Անդրադառնալով ռազմական գործողությունների վայրերում ըստ հավանականության ողջ մնացած հայ զինվորների որոնման հնարավորությունների վերաբերյալ հարցին, Արտակ Բեգլարյանը, նշեց, որ այս օրերին շատ հարազատներ այդ հարցով դիմում են նաև ՄԻՊ -ին: 

«Շատ բնական է, որ հարազատները բոլոր հնարավոր ձևերով փորձում են ինչ- որ տեղեկություն ստանալ անհայտ կորած զինվորների մասին: Նկատելի է, որ որոշ կառույցներում  պատշաճ վերաբերմունք չեն դրսևորել անհայտ կորածների հարազատների նկատմամբ, ինչն անընդունելի է: Ուստի մարդիկ փորձում են բոլոր հնարավոր ձևերը: Ընդհուպ՝ տվյալներ են հրապարակում սոցիալական ցանցերում՝ փորձելով այդ կերպ լրացուցիչ տեղեկություն ստանալ:  Անհայտ կորածների ու գերիների հարազատների տառապանքներն ու որևէ լրացուցիչ տեղեկություն ստանալու ձգտումը, հույսը մեզ համար բնական ու ըմբռնելի են: Այդուհանդերձ, կրկին հորդորում եմ հարազատներին չհրապարակել անհայտ կորածների ու գերիների վերաբերյալ տեղորոշող և այլ մանրամասներ պարունակող տվյալներ, քանի որ դրանք կարող են ճակատագրական հետևանք ունենալ: Նրանք կարող են դիմել ՀՀ և Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններին: Անհայտ կորածների ու գերիների հարցերով են զբաղվում նաև Պաշտպանության բանակի համապատասխան հանձնաժողովը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ»,-ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը` նկատելով` ինչ վերաբերում է ռազմական գործողությունների համապատասխան վայրերում հավանականորեն ողջ մնացած մեր զինվորների ու քաղաքացիների որոնման ու հայտնաբերման  աշխատանքներին, ապա ադրբեջանական կողմը որոնողափրկարարական գործընթացում արհեստական խոչընդոտներ է ստեղծում։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08