Արամ Սիմոնյանի վիճակը բավարար է. նա շարունակում է մնալ հիվանդանոցում

31.05.2018 10:33
1258

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Նա շարունակում է մնալ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ ռեկտորի մոտ այս պահին ամեն ինչ կարգին է:

«Բժիշկները սրտի անոթների հետազոտություն՝ կորոնարոգրաֆիա են կատարել, ոչ մի խնդիր չի հայտնաբերվել»,- տեղեկացրին բժշկական կենտրոնից` հավելելով, որ բժշկի ցուցումով Արամ Սիմոնյանը կարող էր եւ երեկ դուրս գրվել, սակայն հիվանդանոցում է մնացել հարազատների պնդմամբ:

Արամ Սիմոնյանը բժշկական կենտրոն է հոսպիտալացվել մայիսի 29-ի գիշերը՝ կրծքավանդակի շրջանում ցավերով, ինչպես նաեւ բարձր ճնշման պատճառով:

Նույն օրը ԵՊՀ-ում տեղի էր ունեցել «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջել էին ռեկտորի հրաժարականը, անկախ աուդիտի անցկացում, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարում, ԵՀՊ ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում։ Ռեկտորի եւ նախաձեռնության անդամների հանդիպումը որեւէ հանգուցալուծման չէր հանգեցրել։

Արամ Սիմոնյանի հոսպիտալացումից հետո «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը հայտարարեց, որ դադարեցնում է բողոքի ակցիան եւ առողջություն մաղթում ԵՊՀ ռեկտորին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40