Հանրագիր․ Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի ազատ արձակման պահանջով

22.01.2026 16:46
6959

Մենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս,

մտահոգությամբ հետևելով Տաթև համայնքի Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2025 թվականի հունիսի 21-ից շարունակվող գործընթացին,

գտնելով, որ բացակայում են Գոռ Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց շարունակաբար կիրառելու բավարար հիմքերը և անհրաժեշտ պատճառները,

հաշվի առնելով Գոռ Մինասյանի կողմից տարիներ շարունակ իր պարտականությունների բարեխիղճ իրականացման արդյունքում համայնքի վստահությանն ու աջակցությանը արժանանալը, համայնքում և մարզում ունեցած նրա կարևոր ու անփոխարինելի դերակատարումը,

ելնելով հանրային ծանրակշիռ շահից, արդարադատության տեսանելի և համոզիչ լինելու հրամայականից,

դիմում ենք ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (նախագահությամբ՝ դատավոր Գոռ Գասպարյան)՝ խնդրելով Գոռ Մինասյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ ազատ արձակելով վերջինիս, ինչպես նաև իրականացնել գործի արդարացի, օբյեկտիվ և համակողմանի քննություն։

 

Ստորագրահավաքն իրականացվում է Սյունիքի մարզի բոլոր համայնքներում, ինչպես նաև Սյունիքի մարզի սահմաններից դուրս։

Հունվարի 22-ի դրությամբ հավաքվել է շուրջ 5000 ստորագրություն։

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24