Առանց հայ գերիների վերադարձի անհնար է հասնել տևական խաղաղության. hայաստանյան իրավապաշտպան ՀԿ-ների նամակը Ջեյ Դի Վենսին

06.02.2026 10:45
352

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի նախաշեմինՀայաստանի երկու տասնյակից ավելի իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԱՄՆ փոխնախագահին՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը:

Ստորև ներկայացվում է նամակն ամբողջությամբ.

Բաց նամակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին

Հարգելի պարոն փոխնախագահ,

Ողջունում ենք Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, և հույս ենք հայտնում, որ այն խթան կհանդիսանա հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման  և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տեսանկյունից:

Հաշվի առնելով, որ Ձեր հագեցած այցի  ընթացքում լինելու եք ինչպես Հայաստանում, այնպես էլ  Ադրբեջանում, մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան  կազմակերպություններս,  Ձեր ուշադրությունն ենք հրավիրում կարևորմարդասիրական խնդրի՝ Բաքվում պահվող  քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման վրա:

Վերջերս  նրանցից չորսի հայրենադարձումը ցույց տվեց այս մարդասիրական խնդրի հույժ կարևորությունը մեր հասարակության համար: Զինված հակամարտության համատեքստում ազատազրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձումն առաջնային նշանակություն ունի խաղաղության գործընթացի համար, և վստահության կառուցման  կարևորագույն միջոց է: Ցավոք, 19 քրիստոնյա հայեր դեռ շարունակում են պահվել և տառապանքներ կրել ադրբեջանական  բանտում։

Հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի եզակի դերը խաղաղության համաձայնագրի կնքման և խաղաղության գործընթացին նպաստելու գործում՝ ԱՄՆ վարչակազմի ակտիվ աջակցությունն անգնահատելի է նրանց վերադարձը հնարավոր դարձնելու հարցում: Նման աջակցությունըդառնում է ավելի հրատապ՝ հաշվի առնելովԱդրբեջանի պաշտոնյաների խորապեսանհանգստացնող հայտարարությունները, որոնքցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղինախկին պաշտոնյաներին վերադարձնելումտադրություն նրանք չունեն: Այս ընթացքում շարունակվել են հայերի նկատմամբ կեղծ դատական գործընթացները, որոնք վարվում են արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում: Շինծուդատավարությունների արդյունքում այսօր կայացվեցին ցմահ կամ երկարաժամետազատազրկման դատավճիռներ, որոնք համահունչ չեն խաղաղության օրակարգին:

Քրիստոնյա հայ գերիների  վերադարձի հարցը բարձրացվել էր Վաշինգտոնում 2025թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփիառաջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջևԽաղաղության համաձայնագրի նախաստորագրման և բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում:

Ներկայիս ԱՄՆ վարչակազմը հետևողականորենշեշտադրել է մարդու իրավունքների երաշխիքների կենտրոնական դերը: Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը դեռ նախընտրական շրջանում է ընդգծել հալածյալ քրիստոնյաների պաշտպանության կարևորությունը: Համոզված ենք, որ ԱՄՆ վարչակազմն իրավամբ մեծ դեր կարող է ունենալ Բաքվում պահվող հայ քրիստոնյաների ազատ արձակման հարցում:

Այսօր,  ԱՄՆ նախագահի առաջնորդությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են  քայլեր ձեռնարկել  խաղաղության հասնելու ուղղությամբ, բայց ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր:

Մենք, ներքոստորագրյալ  իրավապաշտպան կազմակեպություններս, համոզված ենք, որմարդասիրական հարցերի լուծումն առանցքային է երկու երկրների միջև վստահություն կառուցելու համար: Առանց նման վստահության անհնար է հասնել տևական խաղաղության:

Ուստի մեր խնդրանքն ու կոչն է Ձեզ ու ԱՄՆ վարչակազմին՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայերը հնարավորինս շուտ կարողանան միանալ իրենց ընտանիքներին: Մենք հավատացած ենք, որ դուք  իսկապես կարող եք լուծել այս մարդասիրական խնդիրը և վերջ դնել  բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքին:

Ստորագրել են՝

«Միջազգային և համեմատական իրավունքիկենտրոն» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանցսահմանների» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոնկենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանությանհիմնադրամ

«Հաշմանդամություն ունեցող անձանցիրավունքների օրակարգ» ՀԿ

«Դիգնիթի» մարդասիրական ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայիՎանաձորի գրասենյակ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

«Լրագրողներ hանուն մարդու իրավունքների» ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցությանկենտրոն» ՀԿ

«Արդարության նոր մշակույթ» ՀԿ

«Սոցիալական արդարություն» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքներիպաշտպանության միություն» ՀԿ

 «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

«ԱՐԲԱՆԷ» հիմնադրամ

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև

07.10.2026 10:48

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ

07.10.2026 10:46

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորանքի խոսքը գրադարանավարի օրվա կապակցությամբ

07.10.2026 10:30

Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան

06.10.2026 21:33

Սուրբ Թարգմանչաց տոնը և Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու 25-ամյակը

06.10.2026 20:02

Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

06.10.2026 18:56

Դատախազությունն ուսումնասիրում է «Եկեղեցու ճգնաժամի մասին» զեկույցը. «Ազատություն»

06.10.2026 17:10

Ստորագրվել է Հայաստանի ու Լիտվայի ՊՆ-երի միջև համագործակցության 2027-ի ծրագիրը

06.10.2026 16:45

Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ

06.10.2026 16:25

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. Փաշինյան (տեսանյութ)

06.10.2026 16:05

Ջեյհուն Բայրամովը քննարկել է TRIPP-ն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ

06.10.2026 16:01

Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք

06.10.2026 15:18