Եռաբլուրի բարձունքում վեր կխոյանա ԼՂ բոլոր նահատակներին ոգեկոչող 6 մետր բարձրությամբ հուշակոթող

24.09.2024 14:49
627

Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը: Հուշակոթողը կամփոփի ԼՂ բոլոր նահատակների, ԼՂ-ում բոլոր հուղարկավորվածների և 2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը: 

«Արցախի կանչը» հուշակոթողը կառուցվելու է մի հայ բարերարի ֆինանսական աջակցությամբ, ում անունն, իր իսկ ցանկությամբ, միջոցառման կազմակերպիչները չհայտնեցին, սակայն խորին երախտագիտություն հայտնեցին նրան՝ աստվածահաճո ձեռնարկի համար։ Հուշակոթողի շինարարությունը կհամակարգի ԼՂ նախկին ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, կոթողը կբացվի կարճ ժամկետում։ 

Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ «Արցախի կանչը» հուշակոթողի կառուցման վայրի ընտրությունը պատահական չէ։ Վերջին մեկ տարում «Եռաբլուրը» դարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հավաքատեղին։ Ընդգծվեց, որ ոչինչ չի կարող սփոփել կորստի ցավով ապրող հայրենակիցներին, սակայն հուշակոթողը յուրօրինակ ուղերձ կլինի բոլորին։

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01