Առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի կայանա, բայց որքան ես գիտեմ Հայաստանը նախատեսում է հանրաքվե անցկացնել․ Ալիև

14.02.2026 11:06
532

Ադրբեջանի համար խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։  Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

-Սակայն ինչն է պակասում հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։ Ես, այսպես եմ հասկանում, Ադրբեջանի համար խնդրահարույց է մնում Հայաստանի Սահմանադրությունը և դրանում պարունակվող ձևակերպումը Ղարաբաղի նկատմամբ «տարածքային նկրտումների» (չակերտները՝ Tert.am) վերաբերյալ։ Արդյոք սա ձեզ համար բացարձակ «կարմիր գիծ» է, որ առանց դրա փոփոխության նորմալացում տեղի չի ունենա:

-Այո, դուք ճիշտ եք: Առանց դրա խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի կայանա։ Ես կկիսեի հարաբերությունների կարգավորումը և պաշտոնական խաղաղության համաձայնագիրը, քանի որ նորմալացումն արդեն տեղի է ունենում:

Ինչպես ասացի, այս բոլոր դրական իրադարձությունները ցույց են տալիս դա: Բայց հայկական Սահմանադրությունը, որն ընդունվել է վաղուց՝ «Ղարաբաղի օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) ժամանակ, հղում է պարունակում Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ կետ կա այն մասին, որ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղն» ու Հայաստանը պետք է միավորվեն։

Այնպես որ, դա «տարածքային պահանջ է Ադրբեջանի նկատմամբ» (չակերտները՝ Tert.am)։ Մեր դիրքորոշումը երկար տարիներ՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր, շատ պարզ էր։ Սա պետք է փոխվի: Եվ որքան ես գիտեմ, Հայաստանը նախատեսում է հանրաքվե անցկացնել։

Եվ երբ դա արվի, խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի։ Բայց ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանի համար խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։ Կարգավորման գործընթացը հաջող է ընթանում։ Եվ ես հույս ունեմ, որ երբ այս իրավական ձևականություններն ավարտվեն, մենք կհասնենք պաշտոնական խաղաղության։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40