Արարատի խորհրդանիշը հանվում է և՛ սահմանապահի դրոշմանիշից, և՛ ՔՊ կանոնադրությունից. Civilnet

15.09.2025 12:48
508

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնել է Արարատ լեռան խորհրդանիշի հեռացումը ոչ միայն պետական խորհրդանշաններից, այլև սեփական կանոնադրությունից։ Այս մասին գրում է Civilnet-ը:

Սեպտեմբերի 11-ին կառավարության որոշման համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 1-ից Արարատ լեռան պատկերը կբացակայի Հայաստանի սահմանապահ ծառայության դրոշմանիշից։

Ուշագրավ է, որ նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման ներկայացրեց ՔՊ-ի նոր կանոնադրության նախագիծը, որտեղից նույնպես հանվել է Արարատ լեռան հետ կապված ձևակերպումը։

Մասնավորապես, կուսակցության գործող կանոնադրության մեջ կա ձևակերպում՝ «Ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին»։ Նոր նախագծում այս դրույթը բացակայում է։ Բացի այդ, գործող կանոնադրության տեքստն այլևս հասանելի չէ կուսակցության պաշտոնական կայքում, սակայն դրա բովանդակությունը պահպանվել է այլ հարթակներում, օրինակ՝ Վիքիպեդիայում։

Այս փոփոխությունը նախատեսվում է վերջնականապես հաստատել սեպտեմբերի 20-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ՔՊ հերթական համաժողովի ընթացքում։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34