Արայիկ Հարությունյան, դուք պետք է ներողություն խնդրեք` խոստացած ծրագրերն իրականացնելու փոխարեն բյուջեից միլիարդավոր գումարներ մսխելու համար. Վիտալի Բալասանյանի գրասենյակ

01.12.2019 21:42
1241

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ Արցախի ժողովրդագրական վիճակը շատ հեռու է նույնիսկ բավարար գնահատելուց:

«Արցախի «Արդարություն» կուսակցության համագումարը խիստ անհանգստացրել, եթե ոչ վախեցրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահին և նրա մամուլի խոսնակին, ամենևին դա զարմանալի չէ, սակայն զարմանալի է, որ փորձում են դիմացինի փաստարկված հայտարարությունները նենգափոխել՝ դրանով ցանկանալով կոծկել, մեղմ ասած, սեփական սխալները:

Պարզվում է՝ չնայած ժողովրդագրության աճը միշտ եղել է նախկին վարչապետի ուշադրության կենտրոնում, (որի համար տարեկան ծախսված հսկայական գումարների մասին լավ կլիներ, որ հրապարակեր ինքը), սակայն Արցախի ժողովրդագրական վիճակը շատ հեռու է նույնիսկ բավարար գնահատելուց:

Երևի թե մի քանի թվեր կփաստեն այդ իրողությունը՝ Արցախում ծնվածների թիվը 2014 թվականին 2428-ից, ոչ հասցեական ծրագրերի արդյունքում 2018 թվականին հասել է 2328-ի: Նույնաոճ ծրագրերի արդյունքում Շահումյանի և Քաշաթաղի բնակչության թիվը վերջին 4 տարիների ընթացքում ավելացել է ընդամենը 100-ով, այն դեպքում, երբ հիմնական գումարները հենց այս շրջանների վերաբնակեցման համար է իբր թե ծախսվել:

Իսկ մեր հանրապետության բոլոր բազմազավակ ընտանիքներից անձամբ դուք պետք է ներողություն խնդրեք, Արայիկ Հարությունյան, ոչ թե նրանց խնդիրները վերհանելու համար, այլ, որ այդպես էլ չկարողացաք իրականացնել այն ծրագրերը, որոնց համար բյուջեից միլիարդավոր գումարներ մսխեցիք»:

Ավելի վաղ Վիտալի Բալասանյանի գրասենյակն անդրադարձել էր «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառմանը` նշելով, որ վերջինս անպատասխանատու և դիլետանտ կերպով էր ներկայացրել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ելույթը:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40