Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07.04.2022 10:28
962

 Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ կանայք,

Այսօր` ապրիլի 7-ը,  մեր օրացույցում առանձնանում է որպես   Մայրության և գեղեցկության տոն, ինչի առթիվ ուզում եմ բարեմաղթանքի և երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղել ձեզ, Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող  մեր հերո'ս հայուհիներ։

Հերոսներ ծնած ու դաստիարակած մայրեր, Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նվիրյալների կանայք, քույրեր, դուստրեր և սիրած աղջիկներ, ռազմի դաշտում թե խաղաղ կյանքում հայ տղամարդկանց թև ու թիկունք դարձած, հավատարիմ ընկեր ու հուսալի հենարան համարվող կանայք,  դուք լավագույնին եք արժանի։

Թույլ տվեք գլուխ  խոնարհել  յուրաքանչյուրիդ առջև` որպես գնահատանք ձեր վեհանձնության, Հայրենիքին ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության։ Բարեմաղթանքս է, որ լինեք առողջ և շրջապատված սիրով ու ջերմությամբ`   ձեր մեծ հոգու և վաստակի չափով:

Թող խաղաղությունն  ու երջանկությունը թագավորեն բոլորիդ օջախներում և մեր նվիրական Հայրենիքում»:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34