Առայժմ երրորդ հորիզոնականում

10.05.2018 16:44
1397

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Գանձասար-Կապանի» համար վերջին երեք հադիպումներն աչքի ընկան գոլերի առատությամբ, ընդ որում՝ գնդակները սլացան ե՛ւ հակառակորդի դարպասը, ե՛ւ իր: Նախ շարունակում են տնային հանդիպումները թիմի համար խնդիր մնալ. առաջնության վեց թիմից միակն է, որի խաղերն անցնում են առանց սեփական երկրպագուների աջակցության, եւ 25-րդ տուրի Երեւանի «Ալաշկերտի» հետ խաղը հակառակորդին հյուրընկալել էր նրա հարկի տակ: Գրանցվեց խոշոր հաշվով հաղթանակ՝ 4:0՝ հօգուտ «Ալաշկերտի»: Թվում էր, թե նման պարտությունից հետո դժվար կլիներ ուշքի գալ, բայց հաջորդ հանդիպումով կապանյան թիմը պարզապես զարմացրեց իր երկրպագուներին՝ 6:1 հաշվով հաղթելով Երեւանի «Արարատին», ընդ որում՝ թիմի հարձակվող Գեղամ Հարությունյանը դարձավ պոկերի՝ չորս գոլի հեղինակ, ռմբարկուների մրցապայքարում բարձրանալով երկրորդ հորիզոնական՝ խփած 11 գնդակի շնորհիվ: Ընդ որում՝ Գեղամը 34-րդ գոլը խփեց «Գանձասարի» կազմում եւ այդ ցուցանիշով հավասարվեց կապանյան թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արթուր Քոչարյանին:

Առաջնության 27-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հանդիպեց Երեւանի «Փյունիկի» հետ եւ հաղթեց 4:3 հաշվով: Գոլերից մեկը հեղինակել է Գեղամ Հարությունյանը, խփած գնդակների քանակով հավասարվելով առաջնության լավագույն ռմբարկու Արտակ Եդիգարյանին («Ալաշկերտ»): Երկուսն էլ իրենց հաշվին ունեն մրցակիցների դարպասն անցկացրած 12 գնդակ: Հաղթանակը հնարավորություն տվեց թիմին գրավել 3-րդ հորիզոնականը: Հաջորդ խաղը թիմն անցկացրեց մայիսի 9-ին՝ մրցակցի հարկի տակ, Գյումրու «Շիրակի» հետ: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ՝ ոչ-ոքիով, ինչից հետո էլ «Գանձասար-Կապանը» շարունակում է պահպանել իր տեղը՝ երրորդ հորիզոնականում: Առաջնության ավարտին մնացել է երկու տուր:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40