«Արդար Հայաստան»-ը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակները

26.05.2021 16:49
1269

«Արդար Հայաստան» կուսակցությունը մայիսի 26-ին

 Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ցուցակը:

Փաստաթղթերը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության անդամ Դավիթ Կարապետյանն ասաց, որ նախընտրական ցուցակում  ընդգրկված են  85 անձ։

«Մուտք արեցինք բոլոր պահանջվող փաստաթղթերը։ Ցուցակի մեջ ներգրավվել են մարդիկ, ովքեր պրոֆեսորներ են, դասախոսներ, գիտությունների թեկնածուներ, մանկավարժներ, լեզվաբաններ, դիվանագետներ»,- ասաց Դավիթ Կարապետյանը։

Հարցին, թե արդյոք կոալիցիա կկազմե՞ն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ընտրվելու դեպքում, Կարապետյանը պատասխանեց, որ քաղաքականության մեջ ոչինչ չեն բացառում, սակայն մինչև այս պահը որևէ դաշինք չեն ունեցել, մասնակցելու են առանձին որպես «Արդար Հայաստան» կուսակցություն։

 «Մեր շանսերը գնահատում ենք շատ բարձր, մարտական ենք տրամադրված, վճռական ենք, հասկանում ենք, թե ինչի համար ենք մասնակցում՝ ոգևորված լինելով, որ մենք այն ուժն ենք, որն ի զորու է իր գիտելիքներով, փորձով, պրոֆեսիոնալիզմով պետական շահը առաջ տանել»,- ասաց Կարապետյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40