Բեխի Սուրբ Գևորգ եկեղեցին նորովի է ներկայանում հավատավոր մարդկանց

26.08.2024 11:44
881

Բեխի Սուրբ Գևորգ միանավ բազիլիկ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում, վերանորոգվել 1903 թվականին, ինչպես տեղեկացնում է եկեղեցու որմնաքարերից մեկը։ 2011 թվականին արծվանիկցի մոսկվաբնակ բարերար Միշա Մարգարյանի հովանավորությամբ տանիքապատվել էր եկեղեցին, ներսում կատարվել էին բարեկարգման աշխատանքներ։ Այս անգամ էլ ամերիկաբնակ բարերարներ, ամուսիններ Վահե Արսլանյանի և Հասմիկ Փարսադանյանի հովանավորությամբ եկեղեցու բեմը վերջնական տեսք է ստացել։

Օգոստոսի 24-ին մարդաշատ էր եկեղեցու բակը։ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Մակար Տեր վարդապետ Հակոբյանի օրհնությամբ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու և Վահանավանքի հոգևոր հովիվներ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանի և տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի ձեռամբ կատարվեց շինարարության ավարտը խորհրդանշող անդաստանի կարգ։ Հաջորդ քայլը, ինչպես տեղեկացրին հոգևոր հայրերը, կլինի սուրբ սեղանի օրհնությունը և օծումը։

Եկեղեցական արարողակարգից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ մատաղի օրհնության կարգ և հյուրասիրություն։ Երախտագիտություն հայտնվեց բարերարներին, որոնց շնորհիվ եկեղեցին նորովի է ներկայանում հավատավոր մարդկանց։

Համագյուղացի Աշոտ Փարսադանյանը հակիրճ ներկայացրեց սուրբ Գևորգ եկեղեցու պատմությունը։ Խորհրդային աստվածամերժության տարիներին հավատի այդ տաճարը վերածվել էր պահեստի, ծառայում էր այլևայլ նպատակների։ Որոշ ժամանակ անտերության էր մատնվել, անձրևաջրերը թափանցում էին ներս, ավերածություններ գործում։

Բանախոսը հավատի այդ տաճարի բարեկարգման նպաստած բարերարներին և շինարարներին, քանդակագործ Ռազիկ Հայրապետյանին բարեմաղթանքներ հղեց, նաև ներկաներին հիշեցրեց թումանյանական պատգամը՝

Գործն է անմահ, լավ իմացեք,

Որ ապրում է դարեդար...

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34