Արդարադատությունը, դատական համակարգը մեր ինստիտուտներից ամենաչկայացածն է․ Փաշինյան

03.07.2026 14:43
290

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով Iravaban.net-ի հարցին, անդրադարձել է դատական համակարգի բարեփոխումներին և նշել, որ գործող սահմանադրական կարգավորումներով գործադիր և օրենսդիր իշխանությունները չեն կարող իրականացնել արդարադատության մարմինների գործառույթները։

Iravaban.net-ը վարչապետին հիշեցրել էր նրա՝ նախորդ օրը, դատախազության հիմնադրման 108-ամյակին նվիրված միջոցառմանը հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտային։ Հարցը վերաբերում էր նաև այն հանգամանքին, թե ինչու իշխանության ութ տարվա ընթացքում առկա օրենսդրական, բյուջետային, կադրային և քաղաքական լծակները չեն հանգեցրել այդ խնդրի լուծմանը և ինչպիսի գործիքակազմ է կառավարությունը նախատեսում կիրառել առաջիկայում։

«Կա իշխանությունների բաժանում և տարանջատում, և օրենսդիր ու գործադիր իշխանությունները չեն կարող կատարել արդարադատության մարմինների դերը»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ առանց նոր Սահմանադրության դժվար է պատկերացնել այդ խնդիրների ամբողջական լուծումը։

Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրությամբ անհրաժեշտ է ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտը, ինչպես նաև գործող բոլոր դատավորներին տալ դատավորի պաշտոնակատարի կարգավիճակ և իրականացնել բարեվարքության խորքային ստուգում։

«Գործող բոլոր դատավորներին պետք է տալ դատավորի պաշտոնակատարի կարգավիճակ և գործարկել բարեվարքության խորը ստուգման գործընթաց։ Նրանք, ովքեր չեն անցնի այդ բարեվարքության ստուգումը, պարզապես չեն վերանշանակվի»,- ասել է վարչապետը։

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25