Արդեն անտանելի է դառնում «թողեք, թող աշխատեն» արտահայտությունը․ Թեհմինա Վարդանյանը՝ Արամի 23-ում տեղի ունեցած փլուզման մասին

13.01.2019 18:53
1167

Ինչը «ձեռք չի տալիս», ասում են ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ենք ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ընտրություններին «Մենք» կուսակցությունների դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Քաղաքային իշխանության ԱԼԻԲԻՆ․․․
Մարդու համբերությունն էլ չափ ու սահման ունի․․․ Արդեն անտանելի է դառնում «թողեք, թող աշխատեն» արտահայտությունը։ Ամիսներ են անցել, սակայն երբ մատնանշում ես ամենապրիմիտիվ խնդրին, որի լուծման համար որևէ լուրջ ռեսուրս պետք չէ, ասում են՝ դեռ նոր են, թողեք, թող աշխատեն։ Ի դեպ, քաղաքային իշխանությունն այս ամիսներին տարված է հիմնականում քանդելով, ոչ թե կառուցելով։ Աշխատում են․․․ Ինչն էլ իրենք չեն քանդում, ինքնուրույն է քանդվում՝ անտարբերության հետևանքով, ինչպես օրինակ Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքը, որը պատմամշակութային հուշարձան է․․․ Նախկին Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ ասում է՝ թե բա ժառանգություն ենք ստացել։ Տիկի՛ն, դուք 8 ամիս նախարար եք եղել և խնդիրն օրհասական է եղել։ Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել։ Քաղաքապետի մասին չեմ էլ խոսում․․․

Ու խնդիրն այն է, որ ինչը «ձեռք չի տալիս», ասում են ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ենք ստացել։ Այս նախադասությունը ամեն օր հատուկ չափաքանակով քաղաքապետարանում տալիս են՝ օրը մի քանի անգամ։ Արդեն զավեշտալի է։ Արդեն իսկապես ամոթ է։ Դեռ որքա՞ն ժամանակ պետք է անգործությունն արդարացվի ժառանգություն ստանալով։

Իսկ դու ունե՞ս ալիբի..»,-ասված է գրառման մեջ։

shantnews.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40