Արդյո՞ք Աննա Հակոբյանի հանձնարարությամբ է Ժաննա անուն նախարարը Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակել կեղծված հավաստագրով տիկնոջը

27.02.2026 13:58
2354

Այսօր առավոտյան հայ ժողովուրդն իրազեկվեց «պատմական» մի իրադարձության մասին՝ Աննա Հակոբյանը բաժանվում է ամուսնուց (ով ՀՀ գործող վարչապետն է) և հեռանում․․․

Իհարկե, դա նրա անձնական գործն է և, մեծ իմաստով, ոչ էլ հետաքրքիր է, բայց․․․

Մի՞թե ողջամիտ է կամ տրամաբանական՝ յոթ–ութ տարի լինել հանրապետությունը միանձնյա ղեկավարող պաշտոնյայի կողքին, մասնակցություն ունենալ երկրի համար բազմաթիվ բախտորոշ իրադարձությունների, տիրապետել անթիվ–անհամար պետական գաղտնիքների և հանկարծ ասել՝ գնում եմ․․․

Իսկապես, մի՞թե ողջամիտ է ու տրամաբանական այդ ամենը։

Անշուշտ, հարցի պատասխանը երկրի անվտանգության խնդիրներով զբաղվող պետական մարմինների տիրույթում է։

Տեղի ունեցողին, սակայն, Սյունիքում նաև այլ տեսանկյունից են մոտենում․․․

Նախ՝ հեռացող առաջին տիկնոջ անվան հետ են կապվում Սյունիքում վերջին տարիներին կատարված մի շարք իրադարձություններ կամ զարգացումներ։

Դրանց ճիշտ կամ սխալ լինելու մասին չենք կարող դեռևս պնդումներ անել, բայց, համոզված ենք, ժամանակի ընթացքում լույս կսփռվի շրջանառվող հարցերից յուրաքանչյուրի վրա։

Այդուհանդերձ, հարցերից մեկի մասին պատշաճ ենք համարում բարձրաձայնել հիմա։

Աննա Հակոբյանի սյունիքյան դերակատարության ենթադրյալ դրվագներից մեկն էլ կապված է Գորիսի երկու քոլեջի վերացման հաշվին ստեղծված նոր կրթօջախի տնօրենի պաշտոնակատարի նշանակման հետ։

Այդ նշանակումը գուցե և բնական համարվեր ու տարակույսների տեղիք չտար, եթե նորանշանակի ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի կեղծված լինելու վարկածն օրակարգում հայտնված չլիներ ի սկզբանե, ինչը մոտ ապագայում կքննարկվի ՀՀ վարչական դատարանում։

Նման ասեկոսեի բազմաթիվ հիմքերից մեկն էլ նորանշանակ ֆեյքի քանիցս ցուցադրած սնապարծությունն է, թե ջերմ կապեր ունի Աննա Հակոբյանի հետ․․․

Ու երբ նորանշանակ ֆեյքին գործընկերները դիտողություններ են անում արդեն իսկ թույլ տված և տրվող մի շարք ապօրինությունների, անհեթեթ գործողությունների վերաբերյալ՝ իր «ուժեղ մեջքի» մասին է հիշեցում անում։

Անկեղծորեն՝ չենք ուզում հավատալ այդ ասեկոսեներից և ոչ մեկին։ Բայց մեր հավատալ–չհավատալը չի կարող նշանակություն ունենալ այս պատմության մեջ։

Ակնկալում ենք տիկին Աննայի պարզաբանումը․ նրան կհավատանք, եթե ինքը հերքի, թե կապ է ունեցել կեղծված հավաստագրով անձնավորությանը քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելու ծաղրուծանակի հետ։

Այո, նրան կհավատանք և մեր լրագրողական հետաքննությունը կտանենք այլ ուղղությամբ՝ պարզելու ի վերջո՝ ո՞ւմ հանձնարարությամբ կամ անձնական ի՞նչ շահի գնով է Ժաննան կեղծ հավաստագրով անձնավորությանը նշանակել Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրենի պաշտոնակատար՝ այդկերպ գերազանցելով ԿԳՄՍ նախարարի լիազորությունները։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08