Երեկոյի հերոսը կինոյի մոգն էր՝ Փարաջանովը

17.12.2025 12:42
604

«Փարաջանովի հեռանալով կինոյի աշխարհը կորցրեց իր կախարդներից մեկին», - այսպես արտահայտվեցին համաշխարհային մշակույթի և կինոյի գործիչները՝ լսելով նրա մահվան գույժը:

Տաղանդավոր մի արվեստագետ, ով ստեղծեց ինքնատիպ  կինոնկարներ՝ «Մոռացված նախնիների ստվերները», որ նրան համաշխարհային ճանաչում բերեց, «Կիևյան որմնանկարներ», «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին», «Աշուղ ղարիբ» և այլն: Իսկ «Հայֆիլմում» նկարահանեց «Սայաթ-Նովա» ֆիլմը, որ էկրան բարձրացավ «Նռան գույնը» անվանումով և մեծ համբավ բերեց ռեժիսորին:

1989-ին ռեժիսորը սկսեց աշխատանքները «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմի վրա: Հազիվ սկսված աշխատանքներն ընդհատվեցին նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով: Ռեժիսորը վախճանվեց 1990 թվականին: Անցյալ տարի լրացավ նրա ծննդյան հարյուր տարին: Եվ նրա հոբելյանի ոգեկոչումները շարունակվում են մինչև այսօր:

Քաջարանի մշակույթի պալատի և «Քաջարան կինոթատրոնի» նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ երեկո՝ նվիրված մեծահամբավ հայազգի կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովին։

Պալատի ճեմասրահում ներկայացված էին Փարաջանովի տուն-թանգարանի կողմից տրամադրված՝ մեծ վարպետի գործերի կրկնօրինակները, որոնք որոշակի պատկերացում էին տալիս արվեստագետի ինքնատիպ տաղանդի մասին։ Հնչում էր հոգեթով երաժշտություն, ֆլեյտահար՝ Լիլիթ Գրիգորյան, դաշնամուր՝ Գոհար Հարությունյան, քանոն՝ Նարա Մկրտչյան։ Պարային կատարումով հանդես եկան մշակույթի պալատի «Նռանե» պարային համույթի սանուհիները (պարուսույց՝ Մելանյա Մարտիրոսյան):

Քաջարան կինոթատրոնի տնօրեն Իրինա Հովհաննիսյանը ներկայացրեց միջոցառման պատվավոր հյուրերին՝ լուսանկարիչ, վավերագրող Յուրի Միքայելի Մեչիտովին, ով 12 տարի եղել է Փարաջանովի կողքին, «Սերգեյ Փարաջանով. հավերժական շարժում» ժողովածուի թարգմանիչ և հարցազրույցների հեղինակ, հեռուստալրագրող, մշակութաբան Նունե Ալեքսանյանին, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանին։ Նրանք իրենց նկատառումները հայտնեցին օրվա խորհրդի մասին, դրվագներ ներկայացրեցին Սերգեյ Փարաջանովի կյանքից։

Ներկայացված էին նաև Փարաջանովին վերաբերվող գրքեր՝ «Սերգեյ Փարաջանով» հավերժական շարժում ժողովածուն, որը տպագրության է պատրաստել Նունե Ալեքսանյանը․ գիրքը բովանդակում է էսսեներ, հարցազրույցներ, հուշեր և ներկայացնում համաշխարհային մշակույթին ու գեղարվեստական մտածողությունը փարաջանովյան դարաշրջանի թողած ազդեցությունը և շարունակում փնտրել այսօր հնչող հարցի պատասխանը՝ ո՞վ էր Փարաջանովը, կինոպոե՞տ, գեղեցկության մո՞գ, չհասկացված գեղագե՞տ, հնավաճա՞ռ, հեքիաթասա՞ց, աճպարա՞ր, նկարի՞չ, քաղաքական այլախո՞հ, թե՞ պարզապես «ամենաանազատ երկրի ամենաազատ մարդը»։

Երեկոն շարունակվեց մշակույթի պալատի դահլիճում՝ հրավիրված անձանց հետ հարցուպատասխանով, որն ավելի ամբողջացրեց Փարաջանովի կերպարը, մասնավորապես նրա վերաբերմունքն իր ինքնության, հայ ժողովրդի և հայ մշակույթի մասին:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40