Արդյո՞ք Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կհամարձակվի շարունակել այս ուղեգիծը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո

22.12.2025 23:22
404

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝  իր բացակայությունը պայմանավորելով «աշխատանքային խիտ գրաֆիկով»։ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը շեշտում է՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի բացակայության պատճառը լուրջ ու իրական չէր, ուներ քարոզչական բնույթ.

«Գաղտնիք չէ, որ ՌԴ-ում պարբերաբար անցկացվող ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովներին մասնակցությունը խորհրդանշական առումով տվյալ պետության և անձամբ դրա ղեկավարի քաղաքական լոյալության ու որոշակի մտերմության ցուցադրություն են Ռուսաստանի և դրա նախագահի հանդեպ։

Այս առումով այդ գագաթնաժողովում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի բացակայությունը համարյա վերջին պահին «զբաղվածությամբ» պայմանավորելն, ակնհայտորեն, լուրջ և իրական պատճառ չի կարող դիտարկվել։

Իրականում փաստացի քաղաքական այս բոյկոտը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ նախ՝ ինքն այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության», իսկ այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից և ամբողջովին ինքնուրույն դերակատար է։

Սեփական հասարակության վրա քարոզչական ազդեցության առումով էլ Պուտինի հետ, իբր, հաշվի չնստող կերպարով Բաքվի բռնապետը փորձում է ամրապնդել սեփական դիրքերը հենց իր իսկ երկրի ներսում։

Հետաքրքիր կլինի տեսնել՝ արդյոք Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կհամարձակվի՞ շարունակել այս ուղեգիծը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո»,- նշել է Վարդան Ոսկանյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40