Բերձորից, Ներքին Սուսից և Աղավնոյից հուշարձանների տարհանումն ավարտվել է

26.08.2022 11:58
1108

Առաջնորդվելով Արցախի Հանրապետության կառավարության 2019թ․ հուլիսի 6-ի թիվ 577-Ն որոշման հիման վրա ԱՀ ԿԳՄՍ նախարարի՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո համայնքներում գտնվող մշակութային արժեքների տարհանման մասին հրամանով՝ մինչև օգոստոսի 25-ը վերոնշյալ բնակավայրերից տարհանվել են տեղափոխման ենթակա նյութական մշակութային արժեքները (թանգարանային նմուշներ, գրադարանների գրքային ֆոնդ, մոնումենտալ արվեստի հուշարձաններ)։

Այս մասին տեղեկացնում են Ահ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ հավելելով, որ այս պահին հուշարձանների տարհանման գործընթացն ավարտված է։ Տեղափոխվել է, ընդհանուր թվով, մոնումենտալ արվեստի 46 հուշարձան, Բերձորի քաղաքային և Աղավնոյի դպրոցական գրադարանները։ Բերձորի քաղաքային գրադարանից 10․000-ից ավել գիրք տեղափոխվել և պահվում է Ստեփանակերտում։

Մոնումենտալ արվեստի հուշարձանները հիմնականում նույնպես տեղափոխվել են Ստեփանակերտ, բացառությամբ՝ Աղավնոյի Սբ․ Նահատակաց եկեղեցի հուշահամալիրում գտնվող մեկ խաչքարի և 4 հուշաքարի (որտեղ գրված էին Սյունիքի աշխարհազորի զոհված ազատամարտիկների անուններ, և հարազատների ցանկությամբ ու առաջարկությամբ տեղափոխվել են Եռաբլուր), սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված խաչքարի (գտնվում էր Բերձորի հուշահամալիրում, Վազգեն Սարգսյանի ընտանիքի առաջարկությամբ և ցանկությամբ տեղափոխվել է Արարատի մարզի Արարատ համայնք և տեղադրվելու է Սբ. Հակոբ եկեղեցու բակում)։

Տարհանված մյուս հուշարձանների մասով կան տարբեր առաջարկներ, մասնավորապես՝ ՀԱԵ Արցախի թեմի կողմից առաջարկություն կա խաչքարերի մի մասը տեղադրել Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու բակում։ Առաջարկ կա Ստեփանակերտ կամ Մարտակերտ քաղաքում ստեղծել պուրակ, որտեղ կտեղադրվի Ներքին Սուսի հերոսների պուրակից տարհանած հուշարձանախումբը։ Տարհանված հուշարձանների ճակատագրին վերաբերող առաջարկները կքննարկվեն լիազոր մասնագիտական շրջանակում և համապատասխան որոշումներ կընդունվեն։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40