Արդյո՞ք կկայանա «ԱԳԱՊԵ» ընկերության նավթի ու գազի երկրաբանական ուսումնասիրության հայտի հանրային քննարկումը Կապանում

02.11.2018 15:20
1047

2018 թ-ի նոյեմբերի 5-ին Կապանի համայնքապետարանում նախատեսված են «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ տարածքի 6-րդ պայմանական տարածքում` Կապան համայնքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի երկրորդ հանրային քննարկումները: Սակայն համացանցում արդեն իսկ տարածվել են այս ընկերության գործունեությանը և հանրային քննարկումներին դեմ արձագանքներ:

Մասնավորապես ԷկոԼուրի էկոաահազանգ էջում տեղադրվել է ահազանգ, որում նշված է. «Կանադացի հանքաարդյունաբերող Հրաչ Ջաբրայանը հայտարարել է հրաշալի կենսաբազմազանությամբ հայտնի Կապանի տարածաշրջանում նավթի ու գազի պաշարների հետախուզման իր ծրագրերի մասին: Դա կվնասի տարածաշրջանի կայուն զարգացմանը, էկոտուրիզմի և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված բոլոր ջանքերը: Վերջապես մի օր դա կհանգեցնի էկոլոգիական աղետի, ինչպես դա տեղի ունեցավ Մեքսիկական ծոցում, կամ աշխարհաքաղաքական աղետի, ինչպես Լիբիայում և Իրաքում: Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Ֆրանսիայի և աշխարհի իմ լավ ընկերներ, ես ձեր օգնության կարիքն ունեմ` հասցնելու այս տեղեկատվութունը ժողովրդավարական աշխարհի բոլոր բնապահպանական կազմակերպություններին` կասեցնելու բնապահպանական աղետը»:

Facebook սոցիալական ցանցում էլ օգտատերերից մեկը գրել է. «Կապան համայնքի սիրելի երիտասարդներ, տեղեկացված եղեք, որ նոյեմբերի 5-ին ժամը 14:00-ին, գազ և նավթ որոնելու պատրվակով, Ձեր գյուղերի տարածքները ծակելու և փորելու հերթական որոշում են ուզում կայացնել Կապանի քաղաքապետարանի շենքում: 

Կոչ ենք անում բոլորիդ ներկա լինել և տեր կանգնել Ձեր հող ու ջրի ապագային:
Օրենքի շրջանակներում ուղղակի պետք է գալ և բարձրաձայնել, որ դեմ ենք մեր հայրենիքի արյունը քաշելու հերթական ծրագրին: Այսպիսով, հանրային լսումը կստանա բացասական կարծիք հանրության կողմից, ինչի արդյունքում այս ծրագրի գործընթացը կդադարեցվի: Հիշեցնեմ որ այս տարվա մայիս ամսին արդեն իսկ տապալվեց այս ծրագրի հանրային քննարկումը, ինչից 5 ամիս հետո կասկածելի ծագումնաբանությամբ ընկերությունը փորձում է նոր տնօրեն գտնել ու նրա միջոցով իր գործերը առաջ տանել»:

«ԱԳԱՊԵ» ընկերության հայտում նշված է, որ երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների իրականացման ժամանակ գոյություն ունեցող ջրային ռեսուրսների, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև պահպանվող տարածքների վրա որևէ ազդեցություն չի լինելու, քանի որ իրականացնելու են գրասենյակային աշխատանք`տվյալների մշակում, քարտեզագրում, վերլուծություն, ապարների երկրաքիմիական տվյալների վերլուծություն և դաշտային այց պայմանական տարածքներ` քարտեզագրում կատարելու կամ ապարների նմուշներ հավաքագրելու համար: Ընկերությունը նախատեսում է ուսումնասիրություններն իրականացնել 2018-2023թթ. ընթացքում խոշորացված Կապան համայնքի տարածքում, որն ընդգրկում է Կապան քաղաքը և 12 գյուղական բնակավայր:
Բավարար տվյալների և գիտելիքների ձեռքբերումից , գիտական և այլ ռիսկերը նվազագույն մակարդակի հասցնելուց հետո «ԱԳԱՊԵ» ընկերությունը աշխատանքները կկոորդինացնի ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ՝ առաջարկելով հորատման առնվազն երկու տեղամաս 6-րդ պայմանական տարածքի սահմաններում: Հետախուզական հորատանցքեր հորատելու համար թույլտվություն ստանալու նպատակով ընկերությունը իր գործունեության վերաբերյալ նոր նախագիծ կներկայացնի լրացուցիչ բնապահպանական փորձաքննության:

Նշենք, որ «ԱԳԱՊԵ» ընկերության հայտի առաջին հանրային լսումները տեղի են ունեցել 2018թ-ի հունվարի 11-ին` Կապանի համայնքապետարանում: Ինչպես երևում է Կապանի համայնքապետարանի հրապարակած լսումների լուսանկարից, այդ քննարկումը սակավամարդ է եղել և նեղ շրջանակներում Կապանի համայնքապետարանի և ազդակիր գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարները դրական պատասխան են տվել, որի արդյունքում ընկերությունը հայտը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ բնապահպանական փորձաքննության:

2018թ-ի հունվարի 11-ի հանրային քննարկումների լուսանկար, որը վերցվել է Կապանի համայնքապետարանի կայքից:

Սակայն ընկերությունը չի կարողացել սույն թվականի մայիսի 22-ին անցկացնել իր հայտի երկրորդ լսումները, քանի որ մի շարք բնապահպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, շահառու համայնքների բնակիչներ փակել են Կապանի քաղաքապետարանի դահլիճի դուռը և թույլ չեն տվել հանրային քննարկման անցկացումը: Չի կայացել նաև սույն թվականի սեպտեմբերի 14-ին նախատեսված հանրային քննարկումը ընկերության ներկայացուցչի բացակայության պատճառով:

«ԱԳԱՊԵ»-ն Մոնրեալում հիմնված կանադական մասնավոր ընկերություն է: Ընկերության հիմնադիրըև գործադիր նախագահը Գրեմ Ջոնսոնն է, գլխավոր գործադիր տնօրենը` Հրաչ Ջաբրայանը, AGAPE Հայաստանի տնօրենը` Ներսես Կարամանուկյանը:

Հիշեցնենք, որ 2017թ-ին «ԱԳԱՊԵ» ընկերությունը բնապահպանական փորձաքննության հայտ էր ներկայացրել Վայոց ձորի մարզում` նավթի և գազի ուսումնասիրության 5-րդ պայմանական տարածքում նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ: Նշենք, որ այս ընկերությունը բացի Վայոց ձորից ցանկանում էր նավթ և գազ որոնել նաև Տավուշի մարզում:

ecolur.org

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00