Արդյունքներն այսօր հեռու են բավարար լինելուց

03.09.2026 14:25
509

Ամառային արձակուրդից հետո սկսվել են ֆուտբոլի 2026-27 թթ․ առաջնությունները։ Հայաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայում արդեն կայացել է հինգ տուր։

Հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ բարձրագույն խմբում հանդես են գալիս կապանյան երկու թիմ՝ «Գանձասարը» (գլխավոր մարզիչ՝ Կարեն Ավոյան) և «Սյունիքը» (գլխավոր մարզիչ՝ Իգոր Պիկուշչակ, Մոլդովա)։

Ընդ որում` երկրորդ տուրում արդեն կայացել է կապանյան դերբին, որտեղ հաջողությունն ուղեկցել է «Գանձասարին» 3։1: Կարելի է պատկերացնել, թե ինչ ոգևորություն կառաջացներ այդ հանդիպումը, եթե այն կայանար տանը՝ Կապանի քաղաքային մարզադաշտում, մանավանդ որ Կապանը հայտնի է ֆուտբոլի երկրպագուներով:

Տասնամյակներ ի վեր այդտեղ ֆուտբոլասերների շրջանում ամենամասսայական այդ մարզաձևը երկրպագելու մշակույթ է ձևավորել: Բացի այդ ֆուտբոլային հանդիպումը դիտելը երկու ժամ մարդուն կտրում է հանապազօրյա հոգսերից: Ցավոք, այժմ Կապանի մարզադաշտը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին: Եվ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի  ֆուտբոլի առաջնությունում ունենալով երկու թիմ, կապանցիները իրենց թիմերի ելույթներին հետևում են հեռուստատեսությամբ: Ընդ որում «Գանձասարը» հանդես է գալիս մայրաքաղաքում, իսկ «Սյունիքը»՝ Սիսիանում:

Ինչևէ, Հայաստանի պրեմիեր լիգայում կայացել է հինգ տուր, առայժմ կապանյան թիմերը մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներում են: 12 թիմի մրցապայքարում «Գանձասարը» երեք միավորով զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը, խփել է վեց գնդակ, սեփական դարպասն ընդունել կրկնակի անգամ ավելի, իսկ առաջնության նորեկ «Սյունիքը» մեկ միավորով նախավերջին տեղում է:

Առաջնությունը նոր է մեկնարկել: Գլխավոր իրադարձություններն առջևում են: Հուսանք, որ բեկում կլինի կապանյան թիմերի խաղում, ինչի շնորհիվ առաջնության աղյուսակում «Գանձասարը» և «Սյունիքը» կզբաղեցնեն ավելի բարձր տեղեր: Հայաստանի պրեմիեր լիգայի վեցերորդ տուրում՝ սեպտեմբերի 4-ին «Սյունիքը» սեփական հարկի տակ (Սիսիանի ստադիոնում) կհանդիպի Երևանի «Փյունիկի» հետ: «Գանձասարը» նույն օրը կմրցի մրցաշարային աղյուսակի առաջատար Երևանի «Նոայի» հետ:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40