Առեւտրաարդյունաբերական պալատը «Սյունիք» ազատ տնտեսական գոտի ստեղծելու առաջարկ է անում

04.06.2014 16:43
2552

Տարբեր երկրների հետ արդյունաբերական ենթակառուցվածքների ձևավորման, մեծածախ առևտրի ծավալների խթանման նպատակ հետապնդող «Սյունիք» ազատ տնտեսական գոտու նախագիծը հունիսի 3-ին ներկայացվեց հայ-արաբական գործարար համաժողովի ժամանակ: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ, «Սյունիք» ազատ տնտեսական գոտու խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյանի խոսքով` ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարությանը: «Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը ներկայացրել ենք կառավարությանը, Էկոնոմիկայի նախարարությունից ստացել ենք նախնական դրական պատասխան: Այժմ սպասում ենք կառավարության համապատասխան թույլտվությանը: Ծրագիրը հիմնականում ուղղված է հարեւան երկրների, այդ թվում` Իրանի Իսլամական Հանրապետության հետ արդյունաբերական ենթակառուցվածքների ձեւավորմանը, մեծածախ առեւտրի ծավալների մեծացմանը, ինչպես նաեւ Մաքսային միության երկրների հետ կապված ենթակառուցված քների ձեւավորմանը», - հայտնեց Սարգիս Աղաբեկյանը` հավելելով, որ շահագրգիռ կողմեր կան Եվրոպայից, որոնք ցանկություն ունեն արդյունաբերության մեջ ներդրումներ կատարել: «Ներկայում գտնվում ենք բանակցությունների փուլում: Երբ կառավարությունը թույլատրի տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպումն ու կառուցումը, բնականաբար, աշխատանքային ծրագրի շրջանակներում մենք կիրականացնենք այն քայլերը, որոնք նախատեսված են ծրագրով, ինչպես նաեւ կփնտրենք լուծման ուղիներ այն խնդիրների ու մարտահրավերների համար, որոնց ժամանակ առ ժամանակ կհանդիպենք գործունեության ընթացքումե, - նշեց պաշտոնյան:

Ազատ գոտու համար տարածքի հարցը դեռ վերջնական որոշված չէ: «Նախատեսքում ենք Իրանի հետ սահմանային հատվածում, հատկապես Ագարակի հարակից մասում կառուցել, բայց, հաշվի առնելով ռելիեֆի առանձնահատկությունները, մենք լրացուցիչ որոշում կկայացնենք` ելնելով նաեւ տեխնիկական հնարավորություններից», - հայտնեց Սարգիս Աղաբեկյանը: Նրա հավաստամամբ` ծրագիրը կարող է լուծել Սյունիքի մարզում առկա աշախատատեղերի պակասի խնդիրը:

Հարցին ի պատասխան, թե արդյոք այն որեւէ կերպ չի խոչընդոտի տուրիզմին, Սարգիս Աղաբեկյանը նշեց. «Տուրիզմին չի խանգարի, քանի որ ծրագիրը չի սահմանափակում տուրիզի ենթակառուվածքների ստեղծումը: Մենք պետք է փորձենք տարածաշրջանային մեծածախ առեւտրի եւ բիզնես հարաբերություների դաշտում ստեղծել այնպիսի կոմունիկացիաներ, որոնք կնպաստեն, ոչ թե կխանգարեն տուրիզմի զարգացմանը», - ավելացրեց բանախոսը:

Սարգիս Աղաբեկյանի տեղեկացմամբ` նախնական բիզնես ծրագրով նախատեսված է, որ օպերատորի կողմից 15 միլիոն դոլար պետք է ներդրվի ենթակառուցվածքների պատրաստման համար: «Ռեալ ներդրումները կարող են շատ տարբեր լինել: Արդյունաբերական համալիրներ կան, որոնց ծավալները ներդրումների տեսակետից մեկ միավորի դեպքում 100-200 միլիոնից կարող է անցնել: Համապատասխան թույլտվությունից հետո ներդրողների հետ մենք քննարկումներ կանենք` ըստ արդյունքների», - նշեց նա:

Խոսելով «Սյունիք» ազատ տնտեսական գոտու ստեղծման ժամկետների մասին` մասնագետը նշեց, որ բիզնես ծրագրով նախնական ենթակառուցվածքների ձևավորման համար սահմանված է ոչ առավելագույնը, քան երեք տարի: «Բայց քանի որ արդյունաբերության հետ գործ ունենք, կախված տեխնիկատնտեսական հաշվարկներից, այլ բիզնես պարամետրերից, որպեսզի ամբողջական բիզնես հատվածը գործի, ավելի շատ ժամանակ կպահանջվի, իսկ առևտրի ենթակառուցվածքները կգործեն սեղմ ժամանակահատվածում: Այստեղ խոսքը վերաբերում է մեծածախ առևտրի կազմակերպմանը, որը չի ենթադրում մաքսային առումով ապրանքների մուտքն ազատ տնտեսական գոտի, այլ այնտեղ միայն կլուծվի լոգիստիկ խնդիրը, այսինքն` պրոցեսի կազմակերպումը», - հայտնեց Սարգիս Աղաբեկյանը:

maxinfo.am

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34