Այսօր Փուխրուտում էինք, որտեղ արարվել է միջնադարի նշանավոր ավետարաններից մեկը՝ Փուխրուտի ավետարանը

28.11.2024 15:52
1085

Նոյեմբերի 28-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Քաջարան համայնքի Փուխրուտ գյուղում էր։

Նպատակ ունեինք ծանոթանալ Մեծ հայրենականում զոհված փուխրուտցիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, սակայն չէինք կարող չհիշել Փուխրուտի  չափազանց ուշագրավ ավետարանի մասին (հեղինակ՝ Աստվածատուր երեց Եվդոկացի), որ ստեղծվել է 1686 թվականին գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում, իսկ այժմ պահվում է Մատենադարանում։ Ավետարանը ստացողը և պատվիրատուն Բարսեղ վաճառականն էր և նրա հայրը՝ Խոջա Մեհրաբը, ինչն ապացուցում է, որ ժամանակին այդ գյուղում կար տոհմային առևտրական կամ խոջայական գերդաստան։

Սակայն մեծ ափսոսանք ապրեցինք, երբ իմացանք, որ Սյունյաց աշխարհի նշանավոր և գեղատեսիլ այդ գյուղը գրեթե անմարդաբնակ է հիմա և միայն ամառանոցի դեր է կատարում։

Հաճելի էր տեսնել, որ Լեռնաձոր–Փուխրուտ ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության և Քաջարանի համայնքապետարանի մեկտեղված ջանքերով։ Շինաշխատանքներն իրականացնող կազմակերպությունը՝ «Ապառաժ» ՍՊԸ–ն , որն այլևս իր դրական վարկանիշով հայտնի է Սյունիքում, վերաշինվող այդ ճանապարհը դարձրել է բարեհարմար և հուսալի։

Ուզում ենք ենթադրել, որ ճանապարհի վերջնամասը գալիք 2025-ին նույնպես կհիմնանորոգվի։

Հիշեցնենք նաև՝ Փուխրուտ կամ Փխրուտ կամ Բեխերոտ գյուղը գտնվում է Քաջարան քաղաքից 7-8 կմ հարավ–արևելք, Ողջի գետի վերին հոսանքի աջ կողմում, Մեղրու լեռնաշղթայի անտառապատ լեռնալանջին։

Նախկինում գյուղը մտնում էր Սյունյաց աշխարհի Ձորք կամ Կապան գավառի մեջ։

Գյուղն ունի 17-րդ դարի թաղակապ, բազալտե քարից շինված կանգուն եկեղեցի, որի գավթում կան խաչարձան գերեզմաններ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40