Առերեսվենք իրականության հետ, եթե ուզում ենք լինել

01.01.2021 19:14
3761

Ամեն տարվա ավարտին բոլորիս շատ ծանոթ ավանդական ցանկություն է հնչում Ամանորի սեղանների շուրջ՝ «Դժբախտությունները, վատ օրերն ու անհաջողությունները թողնենք անցնող տարում եւ միայն լավը տանենք գալիք տարի»

Ու հենց սա է մեր ազգային ողբերգության գլխավոր պատճառներից մեկը՝ մենք մերժում ու չենք ընդունում իրականությունը՝ առանց հասկանալու, որ ցավը մոռանալը փրկություն չէ: Խոր վերքերը պետք է մշակել, մոռանալն ու անտեսելը բերելու են միայն այդ վերքերի ավելի խորացում:

2020 թվականը ճակատագրական եղավ մեր ազգի ու պետականության համար: Խնդիրը կայանում էր նրանում, որ մենք շատ անգամներ կրկնել էինք նույն սխալը՝ դժբախտությունները թողել էինք հին տարում եւ մտել նոր տարի միայն ուրախություններով:

Եկեք 2020-ի դժբախտությունները չթողնենք էս տարում, եկեք դրանք տանենք մեզ հետ՝ շատ ամուր բռնած, եկեք չհրաժարվենք ցավից, որովհետեւ անտեսելով՝ հաջողության չեն հասնում: Իրականության հետ առերեսվել է պետք, որ կարողանանք պայքարել. պայքարենք էնքան՝ մինչեւ կերտենք մեր երազած Հայաստանը: Իսկ եթե մի օր զգաք, որ հիշողությունը ժամանակի ընթացքում խամրում է, ուժ չեք գտնում պայքարի համար, գնացեք Եռաբլուր, որտեղ պառկած են պայքարողներն ու նվիրյալները, եթե գնալուց հետո էլ զգաք, որ չի օգնում՝ հեռացեք Հայաստանից, որովհետեւ եթե դուք հրաժարվում եք կրել հայրենիքի հոգսը, ապա հայրենի հողն էլ հրաժարվում է ձեզ կրել իր հոգնած ուսերին:

Յուրի Սիմոնյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40