Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից 500 հա խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

16.09.2018 15:53
1241

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այրվել են մոտ 500 հա խոտածածկույթ, մոտ 70 էլեկտրական սյուն, Հացավան գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքի կառուցատարրերը՝ 500 քմ և ներսում՝ 3000 հակ անասնակեր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Սեպտեմբերի 15-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:04-ին:

Այրվել են մոտ 500 հա խոտածածկույթ, մոտ 70 էլեկտրական սյուն, Հացավան գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքի կառուցատարրերը՝ 500 քմ և ներսում՝ 3000 հակ անասնակեր։

Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը: Ժամը 01:11-ից սահմանվել է հերթապահություն (մեկ մարտական հաշվարկ)։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Արևիս, Թանահատ, Թասիկ, Հացավան և Սալվարդ գյուղերի բնակիչներ, Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ, թիվ N զորամասի 20 զինծառայող, Գորիսի համայնքապետարանի 2 ջրատար ավտոմեքենա։ 

Առկա են ծխացող օջախներ. կտրվի լրացուցիչ տեղեկություն»:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40