«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու

17.09.2026 17:23
313

Հայաստանն ու Վրաստանը բախվում են քաղաքական իրադրությանն Արևմուտքի «բացահայտ և անպատկառ» միջամտությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ԱԽ գիտափորձագիտական խորհրդի նախագահության անդամների նիստում։ «Արևմտականները բացահայտ և անպատկառ կերպով փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին։ Անդրկովկասում մենք դա կարող ենք տեսնել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի օրինակով»,- ասել է նա։

Նա վստահություն է հայտնել, որ «պետությունների միջև անլուծելի հակասություններ չեն լինում, իսկ երբ տարաձայնություններ են ի հայտ գալիս, պետք է անմիջապես գնահատել, թե ում է ձեռնտու հարևան ժողովուրդներին և պետություններին միմյանց դեմ հանել»։

«Որպես կանոն՝ դրա հետևում կանգնած են արևմտականները, որոնք շահագրգռված են իրենց վերահսկողությունը պահպանելու տնտեսության շահութաբեր ոլորտների, տրանսպորտային-լոգիստիկ միջանցքների և ռեսուրսների նկատմամբ»,- ընդգծել է նա։

Այս համատեքստում Շոյգուն վկայակոչել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի վերջերս արած հայտարարությունը, որը «հստակ և ողջամիտ» կերպով ասել է, որ «հնարավոր է՝ Ռուսաստանի հետ էսկալացիան բխում է Գերմանիայի կամ Լիտվայի շահերից, բայց ոչ Վրաստանի»։ Բացի այդ, ռուսաստանցի պաշտոնյան ասել է, որ «իրավիճակն այժմ փոխվում է և շարունակում է փոխվել։

Դրա վրա ազդում են նոր գործոններ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի շուրջ և Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամերը, էներգակիրների գների աճը, հայ-ադրբեջանական հարաբերությունների փոփոխությունները, քաղաքականություն նոր մարդկանց մուտքը և շատ այլ հանգամանքներ»։

«Միացյալ Նահանգներն ու Եվրոպան, ինչպես նախկինում, ռազմավարական առումով շահագրգռվածություն ունեն Ռուսաստանի և Իրանի դիրքերը հնարավորինս թուլացնելու և Հարավային Կովկասում սեփական կանոնները հաստատելու հարցում»,- հայտարարել է Շոյգուն։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ այս միտումները հաշվի առնելով՝ Ռուսաստանը պետք է գործի հասցեական և «կոշտ կերպով պաշտպանի իր շահերը»։

Հանդիպման ընթացքում Շոյգուն նաև խնդիր է դրել վերահսկել և վերլուծել Անդրկովկասում իրավիճակի դինամիկան։ «Ոչ միայն Անդրկովկասի յուրաքանչյուր երկրի հետ մեր հարաբերությունների համատեքստում, այլև տարածաշրջանում երրորդ կողմերի գործողությունների առումով։

Որպեսզի մենք պատրաստ լինենք ոչ միայն արձագանքելու ի հայտ եկող մարտահրավերներին, այլև երկարաժամկետ բարենպաստ պայմաններ ստեղծելու մեր ազգային շահերի իրագործման համար»,- հայտարարել է նա ու հավելել, թե Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, սպառնալիքների բացակայությամբ և հարավային գործընկերների հետ շփման հնարավորությամբ։

«Ռուսաստանն ունի սեփական ռազմավարական և պատմական շահերը Հարավային Կովկասում։ Առաջին հերթին՝ մեզ անհրաժեշտ են խաղաղություն և կայունություն տարածաշրջանում, անվտանգության և ազգային շահերի նկատմամբ ուղղակի ու անուղղակի սպառնալիքների բացակայություն, ինչպես նաև մեր հարավային գործընկերների՝ Իրանի, Հնդկաստանի, Պակիստանի, Թուրքիայի և արաբական երկրների հետ որակյալ ու անխափան հաղորդակցության հնարավորություն»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40