Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը․ Լավրով

18.01.2024 20:11
655

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լավրովը հայտարարել է հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Լավրովն այս համատեքստում որպես օրինակ է բերել սահմանազատման խնդիրը։ 

«Կողմերը համաձայնագիր են կնքել, որ ստեղծելու են սահմանազատման հանձնաժողով, որին ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու։ Մեզ այնտեղ չեն հրավիրում։ (Խմբ․՝ Եվրամիության խորհրդի նախագահ) Շառլ Միշելն արդեն  հայտարարել է, որ ԵՄ-ն կզբաղվի սահմանազատմամբ, չնայած... ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը երբևէ չեն եղել ԵՄ ներկայիս տարածքում որևէ ասոցիացիայի մաս, և ԵՄ-ի մոտ որևէ քարտեզ լինել չի կարող: Քարտեզներ ունի ՌԴ-ն, և դա ձեռնտու է կողմերին: Բայց դա ձեռնտու չէ ԵՄ-ին, ձեռնտու չէ ԱՄՆ-ին, որը նույնպես ցանկանում է սահմանազատում կատարել օվկիանոսից այն կողմ... Ցավալի է, որ նման արևմտյան եսասիրական նկրտումները խանգարում են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հիմնարար  նկրտումների իրականացմանը», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը՝ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է այդ համաձայնագիրը կնքել Ռուսաստանի տարածքում, սակայն Երևանի դիրքորոշումը պարզ չէ։

«Որքանով է դրան պատրաստ Երևանը, ինձ հայտնի չէ՝ չնայած համապատասխան ազդանշանները վաղուց ուղարկվել են Հայաստանի մայրաքաղաք», - ասել է Լավրովը՝ հիշեցնելով, որ ի սկզբանե համաձայնություններ են ձեռք բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, որից հետո «եվրոպացիներն ու ամերիկացիները սկսել են ակտիվորեն ներգրավվել այդ գործընթացում»,- ասել է Լավրովը։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի կնքման հարցում առաջընթացի բացակայությանը, ապա, ըստ Լավրովի, դա պայմանավորված է Երևանի դիրքորոշմամբ։

«Չգիտեմ՝ Երևանին ով ինչ է խորհուրդ տալիս․․․ Բայց մենք տեսանք, թե ինչպես Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան անմիջապես սկսեցին առանց հրավերի ներգրավվել այդ գործընթացներում, հենց հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս թե՛ երթուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանների սահմանազատման, թե՛ խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում», - ասել է դիվանագետը։

Մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ առաքելությանը։ ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ այդ առաքելությունը ցանկանում է պարզել, թե տարածաշրջանում ինչով է զբաղված Ռուսաստանը․ Մոսկվան այս հարցը քննարկել է Երևանի հետ։

«Երբ Հայաստանի հետ համաձայնեցվեց Ադրբեջանի սահման ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու մասին փաստաթուղթը, Երևանն ասաց, որ չի կարող ստորագրել, և գրեթե միաժամանակ այնտեղ մեկնեց ԵՄ առաքելությունը։ Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է։ ԵՄ առաքելությունը սկսեց ակտիվորեն հետաքրքրվել Հայաստանում տեղակայված մեր սահմանապահների աշխատանքով։ Ըստ էության, նրանք սկսեցին զբաղվել ոչ թե վստահության ամրապնդման միջոցներով, այլ անընդհատ փորձում էին պարզել, թե ինչ, որտեղ, ինչպես է տեղի ունենում, ինչ է անում այնտեղ Ռուսաստանը, ինչ կոնկրետ խնդիրներ են նրա առջև դրված»,- ասել է Լավրովը։

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11