Գերմանիան Կարմիր խաչին լրացուցիչ 2 միլիոն եվրո կհատկացնի ԼՂ-ում հումանիտար առաքելության նպատակով

11.09.2023 18:57
794

Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին լրացուցիչ 2 միլիոն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության նպատակով, այս մասին X-ի իր էջում (նախկին Tweeter) տեղեկացնում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Գերմանիան լրացուցիչ 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարածաշրջանում իր կյանքեր փրկող գործունեության համար։ Կարևոր է, որ օգնությունը տեղ հասնի հիմա, այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք բացել հումանիտար հասանելիությունը», - հայտարարում է Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունը։

Անցած օրերին Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը անդրադառնալով Արցախում 9 ամիս շարունակվող շրջափակմանը տեղում իրավիճակը «աղետալի» է որակել ու ընդգծել Լաչինի միջանցքի բացման կարևորությունը։

«Մենք վճռականորեն դիմում ենք Ադրբեջանին ու Ռուսաստանին․ Լաչինի միջանցքը պետք է բացվի, մարդիկ պետք է ստանան այն, ինչ անհրաժեշտ է կյանքի համար»,- ասել էր գերմանացի պաշտոնյան:

azatutyun.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08