Երևանի Կասյան փողոցն անվանափոխվեց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ

27.06.2023 14:34
1359

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկով՝ Սարգիս Կասյանի անունը կրող փողոցը վերանվանվեց Վազգեն Ա-ի անվամբ:

Երևան քաղաքի ավագանու նիստում որոշումը հավանության է արժանացել ավագանու անդամների կողմից:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նաև Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով, որ  դեռևս 6 տարի առաջ Երևանի ավագանու նիստին   ներկայացվել էր Սարգիս Կասյանի անունը կրող փողոցը Վազգեն Ա-ի անվամբ կոչելու առաջարկը, որը, սակայն, չէր ընդունվել։ 

«Այժմ հարցը ընդունվեց, ինչը մեծ կարևորություն ունի մեր ժողովրդի իրական նվիրյալների անունն ու անմահ գործը հիշելու համար։ 

Վազգեն Ա Կաթողիկոսը անգնահատելի դեր է ունեցել հայ եկեղեցու պահպանման, մեր պետականության վերականգնման, Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման և միջեկեղեցական կապերի զարգացման հարցերում։ Նրա ազգապահպան գործունեության շնորհիվ Մատենադարանին են հանձնվել հայկական բազմաթիվ հոգևոր ձեռագրեր և վավերագրեր։ Վեհափառի ջանքերով վերակառուցվել են Էջմիածնի Մայր տաճարը և բազմաթիվ եկեղեցական կառույցներ»,- գրել է Ավինյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40