Խոնարհվում ենք նրանց առաջ…

18.05.2016 17:17
2144

Կապանի Բաղաբերդ թաղամասում (Բաղաբերդի 9 հասցեում) դեռեւս տարիներ առաջ՝ 1992-94թթ. Արցախյան ազատամարտում զոհված թաղամասի ինը ազատամարտիկներին նվիրված հուշաղբյուրը, նրա հարակից տարածքն ու զրուցարանը դեռեւս 2015թ. աշնանը ցանկություն էր հայտնել վերանորոգված ու բարեկարգ տեսնել Արմեն Գասպարյանը (Մակիչ)՝ չպատկերացնելով, որ հուշատախտակին կավելանա նաեւ իր անունը:

Մայիսի 17-ին՝ Մակիչի մահվան քառասուներորդ օրը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի նախաձեռնությամբ եւ «ԶՊՄԿ» ՓԲԸ աջակցությամբ բարեկարգված հուշաղբյուրի առաջ եւ նրա հարակից տարածքում ցավի ու հպարտության զգացումները միախառնվել էին: Հուշատախտակի ինը զոհված ազատամարտիկների անունների շարքին, ցավոք, ավելացավ նաեւ Մակիչի անունը:

Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը հոգեհանգստյան արարողություն կատարեց եւ նշեց, որ այսուհետ այս հուշաղբյուրին մոտենալիս մեր աղոթքը կբարձրացնենք առ Աստված թե՛ մեր ժողովրդի եւ թե՛ մեր զոհված հայորդիների հոգու անդորրության, ինչպես նաեւ մեր երկրի խաղաղության եւ անսասանության համար:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ելույթի խոսքում մասնավորապես նշեց, որ իմացյալ մահով նահատակված հերոսների անունները մատաղ սերնդի դաստիարակության խորհրդանիշներ են: 1988թ.-ից մինչ այսօր Սյունիքը հայ ժողովրդի համար հպարտանալու անկյուն է, իսկ սյունեցիները՝ հերոսներ, որոնց գործը պատվով շարունակում է նաեւ այսօրվա սերունդը: Հավերժ փառք մեր հերոսներին եւ համբերություն ու հպարտություն նահատակվածների ընտանիքներին:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Թադեւոսյանը նշեց, որ 24 տարի առաջ կառուցված հուշաղբյուրը, որ նվիրվել էր Արցախյան ազատամարտում զոհված Սեյրան Բաղդասարյանի հիշատակին, դարձավ նաեւ այդ ընթացքում զոհված բաղաբերդցիների հիշատակի վայր, եւ այսուհետ այստեղ հարգանքի տուրք կմատուցվի բոլոր այն սյունեցի հայորդիներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն մեր երկրի ամբողջականության եւ սահմանների պաշտպանության:

Միջոցառմանը գեղագիտական երանգ հաղորդեցին Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի սաները՝ իրենց խոնարհումի խոսքը հասցնելով մեր հերոսներին…

Մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչները, Մակիչի մարտական ընկերներն ու հարազատները, բազում կապանցիներ ծաղիկներ դրեցին հուշաղբյուրին, որից հետո այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված տղաների հիշատակին:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40