Կյանիքից հեռացել է Սյունյաց աշխարհի նշանավոր զավակ, ճանաչված պատմաբան Կլիմենտ Հարությունյանը

26.05.2026 11:44
2244

Մայիսի 24-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կլիմենտ Ամասիայի Հարությունյանը։

Ծնվել է 1940 թվականին Կապանում շիկահողցի ծնողների ընտանիքում: 1947-1957 թվականներին սովորել և ավարտել է Ղափանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1961-1966 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետի ցերեկային բաժինը:

Ինստիտուտն ավարտելուց հետո երկու տարի աշխատել է Հայաստանի նորագույն պատմության պետական կենտրոնական արխիվում՝ կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող, ձեռք բերել արխիվային փաստաթղթերի հետ աշխատելու փորձ:

Առաջին գիտական գործերը տպագրել է «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսում:

1968 թ. դեկտեմբերին ընդունվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան:

Ավարտելուց հետո աշխատել է նույն ինստիտուտում՝ նախ՝ կրտսեր, ապա՝ ավագ և առաջատար գիտաշխատող, 1994 թվականի հունիսից՝ «Հայ ժողովրդի մասնակցությունը համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմներին» բաժնի վարիչ, այնուհետև՝ «Հայոց զինվորականության պատմությունը» թեմատիկ խմբի ղեկավար, 2015-ից՝ գլխավոր գիտաշխատող:

Կլիմենտ Հարությունյանը 1979-ին պաշտպանել է թեկնածուական, 1994-ին դոկտորական ատենախոսություն: Մասնագիտացել է Հայաստանի առաջին հանրապետության բանակի, Խորհրդային Հայաստանի հայկական ազգային միավորումների և զինվորական մամուլի, Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմներին հայ ժողովրդի մասնակցության պատմության, հայ մարշալների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալների կենսագրությունների լուսաբանման հիմնահարցերում:

Կլիմենտ Հարությունյանը հրատարակել է 29 մենագրություն, համահեղինակ է 14  գրքերի ու ժողովածուների, ավելի քան 100 գիտական ու հրապարակախոսական հոդվածի:

Կլիմենտ Հարությունյանը մասնակցել է նաև «Հայաստանի ազգային ատլաս», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլաս», «Հուշամատյան», «Հայոց պատմություն» հիմնակազմ աշխատությունների հրատարակության գործերին, մասնակցել է հանրապետական և միջազգային ավելի քան 30 գիտաժողովի: Նրա գրքերից 12-ը լույս է տեսել ռուսերեն:

Բացի վերոհիշյալներից՝ Կլիմենտ Հարությունյանը խմբագրել է 28 և գրախոսել 14 գիրք:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է չորս թեկնածուական, ընդդիմախոսությամբ՝ հինգ ատենախոսություն:

Այդ ամենի հետ մի շարք բուհերում տարիներ շարունակ եղել է ավարտական քննությունների պետական հանձնաժողովի նախագահ, երկար տարիներ՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, արհկոմի նախագահ:

Գիտական հայրենանվեր աշխատանքի համար պարգևատրվել է «Մովսես Խորենացի», «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Հունան Ավետիսյան», «Տիգրան Մեծ», «Ծովակալ Իսակով» և այլ մեդալներով:

Կլիմենտ Հարությունյանի ուշադրությունից դուրս չեն մնացել իր բնօրրան Սյունիքի պատմությանն առնչվող մի շարք հարցեր։

Այդ տեսակից հատկապես ուշագրավ է «Սյունիքի զավակների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ․)» մենագրությունը։

Մենագրության մեջ առաջին անգամ ՌԴ պաշտպանության նախարարին կենտրոնական արխիվի նյութերի, համապատասխամ գրականության և մամուլի հիման վրա հայ պատմության մեջ լուսաբանված է Սյունիքի զավակների 1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմի մասնակցության հիմնահարցը։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձված սյունեցիներից Խորհրդային Միության հերոսի, «Փառքի շքանշանի» երեք աստիճանների, պարգևատրվածների և գեներալի կոչման արժանացածների, կառավարման բարձր շքանշանների արժանացած հրամանատարների և զինվորների սխրանքների, թիկունքի աշխատողների հերոսական աշխատանքի վերհանմանը։

Մեծ հայրենականի մասնակցելու համար Սյունիքի զավակներից զինվորագրվել է 22946 մարդ, որոնցից 10680 հոգի նահատակվել է ռազմի դաշտում։ Եվ այդ նահատակներից յուրաքանչյուրի մասին հավաստի  տեղեկություններ են գտել այդ գրքում։

Նման ծավալի աշխատանք կարող էր կատարել միայն Սյունյաց աշխարհի ու հայրենակիցների հանդեպ բացառիկ սիրով տոգորված անձնավորությունը։

Կլիմենտ Հարությունյանը «Սյունյաց երկիր» թերթի  ջերմ ու անկեղծ բարեկամներից էր։

Խմբագրության գրադարանում սիրով են պահպանվում այն գրքերը, որոնք  ընծայագրով նվիրել է թերթի խմբագրին։

Ծննդավայր Կապանում լինելիս նա պարտադիր այցելում էր «Սյունյաց երկրի» խմբագրություն և հիացական կարծիք հայտնում թերթի հատկապես բացառիկ համարների վերաբերյալ՝ դրանցից յուրաքանչյուրը համարելով անփոխարինելի սկզբնաղբյուր մեր երկրամասի պատմությամբ հետաքրքրվողի համար։

Այնպես որ՝ Կլիմենտ Հարությունյանի մահվամբ մեծ կորուստ կրեցին ոչ միայն հանրապետության հայագիտական շրջանակները, ոչ միայն նրա հարազատներն ու մերձավորները, այլև «Սյունյաց երկիրը», ինչի համար մեր ափսոսանքն ենք հայտնում։

Հիշատակն ադարոց օրհնությամբ եղիցի։

Հ․Գ․

Կլիմենտ Ամասիայի Հարությունյանի հուղարկավորությունը տեղի է ունենում այսօր՝ 2026 թ․ մայիսի 26-ին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40