«Իմ սիրտը Կապանում է». Հրանտ Դանիելյանի նկարների ցուցահանդես Կապանում

05.12.2024 17:17
942

Կապանա տան գեղանկարիչների փաղանգում Հրանտ Դանիելյանը մնայուն տեղ ունի։ 1970-ականների կեսերից պարբերաբար կազմակերպվել են արվեստագետի գեղանկարների անհատական  ցուցահանդեսներ, մասնակցել է նաև խմբակային ցուցահանդեսների։ Դեկտեմբերի 4-ին Հրանտը կդառնար 64 տարեկան։ Բայց, ցավալիորեն, երեք տարի առաջ հրաժեշտ տվեց երկրային կյանքին։

Արվեստագետին հիշատակի տուրք էր Կապանի Ժամանակակից արվեստի թանգարանում՝ նրա ծննդյան տարեդարձի օրը բացված «Իմ սիրտը Կապանում է» խորագիրը կրող ցուցահանդեսը, որին մասնակցում էին մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Տեղ համայնքների ղեկավարներ Գևորգ Փարսյանը, Մանվել Փարամազյանը, Խաչատուր Անդրեասյանը, Հովսեփ Առաքելյանը, Դավիթ Ղուլունցը, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ, հանրության տարբեր խավերի ներկայացուցիչներ, նրա արվեստի երկրպագուներ։

Բացման խոսքով հանդես եկավ գեղանկարիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ով մասնավորապես ասաց․ «Յուրաքանչյուր ստեղծագործող մարդ, ով գործունեություն է ծավալում մեր մարզում, արժանի է գնահատանքի։ Այսօրվա ցուցահանդեսը կրում է «Իմ սիրտը Կապանում է» խորագիրը, որովհետև հայրս ամբողջ կյանքում ստեղծագործել, արարել և ժառանգություն է թողել Կապանին նվիրված բազմաթիվ ստեղծագործություններ։ Սա ևս Կապանի ու Սյունիքի ճանաչելիությունը բարձրացնելու մի ճանապարհ է։ Շնորհակալ եմ բոլորիդ»։

Գեղանկարչի արվեստի մասին գնահատանքի խոսք ասաց Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը, գեղանկարչի մյուս որդին՝ Արամ Դանիելյանը երախտագիտություն հայտնեց համայնքային իշխանություններին՝ ի դեմս համայնքապետ Գևորգ Փարսյանի, ցուցահանդեսի կայացմանը նպաստելու համար։

Այնուհետև ցուցահանդեսի այցելուները ծանոթացան Հրանտ Դանիելյանի կտավներին, որ նա արարել է կյանքի վերջին երկու-երեք տարվա ընթացքում։ Դրանցում հայրենի եզերքի հանդեպ սեր կար, ջերմ վերաբերմունք և քնքշություն։ Առաջին անգամ այս կտավները ցուցադրվել են 2022-ին՝ Երևանում՝ Հայաստանի նկարիչների միությունում, հաջորդ ցուցադրությունները կլինեն Գյումրիում, Ռուսաստանի Դաշնությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպայում։

2025 թվականի գարնանը նախատեսվում է բացել Հրանտ Դանիելյանի տուն թանգարան՝ Մելիք Ստեփանյան 10 հասցեում, որտեղ նա ստեղծագործել է մոտ 30 տարի, և շատ կապանցիների համար արդեն իսկ սիրված վայր էր դարձել...

 

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Նվեր Զելյայի

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24