Պուտինը հույս է հայտնել, որ Ալյասկայում ձեռք բերված «ըմբռնումները» կբացեն խաղաղության տանող ճանապարհը

01.09.2025 12:07
401

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ այն «ըմբռնումները», որոնց հաջողվել է հասնել Ալյասկայում ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ կայացած բանակցություններում,  կնպաստեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի, Հնդկաստանի, մեր մյուս ռազմավարական գործընկերների ջանքերն ու առաջարկները, որոնք կոչված են նպաստելու ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ Ըմբռնումները, որոնք ձեռք են բերվել Ալյասկայում վերջերս կայացած ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպմանը, հուսով եմ, նույնպես ընթանում են այդ ուղղությամբ՝ բացելով խաղաղության տանող ճանապարհն Ուկրաինայում», - ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։

«Այսօր և վաղը նախատեսված երկկողմ հանդիպումների ժամանակ ես, անշուշտ, ավելի մանրամասն և հանգամանորեն կտեղեկացնեմ իմ պաշտոնակիցներին Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքների մասին», - հավելել է նա։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ ՌԴ նախագահը նշել է, որ այն կարող է կայուն և երկարաժամկետ կարգավորվել միայն այն դեպքում, երբ վերացվեն դրա սկզբնապատճառները: 

«Որպեսզի ուկրաինական կարգավորումը կրի կայուն և երկարաժամկետ բնույթ, պետք է վերացվեն ճգնաժամի սկզբնապատճառները, վերականգնվի արդարացի հավասարակշռությունն անվտանգության ոլորտում», - ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա 2025 թվականի նոյեմբերին Մոսկվայում:

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34