Արևմուտքը չպետք է ռազմական օբյեկտներ կառուցի նախկին Խորհրդային Միության որևէ երկրում. Լավրով

01.03.2022 18:55
1608

Արևմուտքը չպետք է ռազմական օբյեկտներ կառուցի նախկին Խորհրդային Միության որևէ երկրում, երեքշաբթի ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է Reuters-ը։

Բացի այդ, պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանն անընդունելի է համարում, որ ամերիկյան միջուկային զենքը գտնվում է մի շարք եվրոպական երկրների տարածքում: Լավրովի խոսքով՝ վաղուց ժամանակն է այն վերադարձնել ԱՄՆ-ի տարածք:

«Մեզ համար անընդունելի է, որ ի հեճուկս Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հիմնարար դրույթների, եվրոպական մի շարք երկրների տարածքում շարունակում է գտնվել ԱՄՆ-ի միջուկային զենքը։ ՆԱՏՕ-ի ոչ միջուկային երկրների մասնակցությամբ համատեղ միջուկային առաքելությունների արատավոր պրակտիկան պահպանվում է։ Նման առաքելությունների շրջանակներում մշակվում է Ռուսաստան ուղղությամբ միջուկային զենքի կիրառման սցենար։ Վաղուց ժամանակն է, որ ամերիկյան միջուկային զենքը տուն տարվի, իսկ Եվրոպայում հարակից ենթակառուցվածքն ամբողջությամբ ապամոնտաժվի»,-ասել է նա։

Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ ելնում է նրանից, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։

armtimes.com

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02