Իդլիբում Ռուսաստանի ավիահարվածի արդյունքում ոչնչացվել են տասնյակ թուրքամետ զինյալներ. լրատվամիջոցներ

03.11.2020 12:10
2656

Նախօրեին ՝ նոյեմբերի 2-ին, Սիրիայի հյուսիս-արևմուտքում «զինված ընդդիմության» բազայի դեմ ավիահարվածը ոչնչացրել է Թուրքիայի կողմից հովանավորվող առնվազն 35 զինյալի: Այս մասին գրում է eadaily.com կայքը` հղում տալով բրիտանական The Telegraph պարբերականին:

Նշվում է, որ ավիահարվածը դարձել է ամենամահացու հարձակումներից մեկն Իդլիբում գրեթե ութ ամիս առաջ կնքված հրադադարի պահից ի վեր:

«Սիրիական զինված ընդդիմության» ներկայացուցիչ Յուսեֆ Համուդը նշել է, որ հարձակումը թիրախավորել է ապստամբների կողմից Սիրիայում վերահսկվող վերջին նահանգի` Իդլիբի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ֆայլակ ալ-Շամ» խմբավորման մարզական ճամբարը: Նշվում է, որ ավիահարվածները հասցվել են ռուսական ավիացիայի կողմից` որպես շարունակություն նախորդ ամսվանից սկսված թուրքամետ գրոհայինների դեմ հարվածների:

Ռուսական հարվածները թուրքամետ զինյալների ուղղությամբ ակտիվացել են վերջիններիս` Հարավային Կովկաս տեղափոխվելու և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում Ադրբեջանին աջակցելու լուրերի ֆոնին:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40