«Արևմուտքը, խաղալով ու «գցելով» Ուկրաինային, նոր զոհ է փնտրում և, միգուցե, այդ զոհը կարող է դառնալ Հայաստանը». Զախարովա

06.03.2024 16:04
779

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը, քանի որ Ռուսաստանն իր պարտավորությունները չի կատարում։ Զախարովան, մասնավորապես, ասել է.

«Այսօր շատ ենք խոսել Կիևի ռեժիմի ու Ուկրաինայի մասին, որոնց խաբել և «գցել» են այդ արևմտյան ցանցերը։ Հույս ունենանք դա կրկին տեղի չի ունենա Հայաստանի հետ, այն ծանրագույն պատմական ճանապարհ է անցել՝ ցեղասպանությունից սուվերենություն և պայքար սեփական մշակույթի համար։ Այդ երկիրն ու ժողովուրդը արժանի են ապրել խաղաղ ու ոչ մի դեպքում մանրադրամ չդառնալ արևմտյան խարդախ քաղաքական գործիչների ձեռքում։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը, կարծում եմ, անկեղծորեն խաղաղություն են ցանկանում Հայաստանին։

Այն մեր հարևանն ու բարեկամն է, և մենք խաղաղություն ու բարգավաճում ենք ցանկանում երկրին։ Ցավոք, տեսնում ենք, որ Արևմուտքը, խաղալով ու «գցելով» Ուկրաինային, նոր զոհ է փնտրում և, միգուցե, այդ զոհը կարող է Հայաստանը դառնալ, որին կխաբեն, կդյութեն՝ տարածաշրջանի գլոբալ խաղաղության տեսանկյունից։ Ըստ էության, Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ ԵՄ կողմից ՀՀ հանդեպ անսպասելի ուշադրությունը ընկալում են որպես փրկության միջոց, բայց պետք է խորքը նայել։

Ցավոք, շատերը չեն մտածում, որ Հայաստանը արևմտյան աշխարհաքաղաքականության խաղալիք են դարձնում և հետո ճակատագրի հեգնանքին թողնում։ Նրանք ամերիկյան ուղիղ պատվեր են կատարում և Հայաստանը դիտարկում են որպես տարածաշրջան մուտքի կետ»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40