Արևմուտքը թքած ունի Հայաստանի ապագայի վրա. Զատուլին

16.01.2025 14:11
569

Պետդումայի պատգամավոր և ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը  Газета.Ru-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի ղեկավարության՝ դեպի Արևմուտք թեքվելու գործընթացը բավականին երկար է ընթանում, սակայն. հատկապես նկատելի է դարձել վերջին մեկ-երկու տարում։

«Հայաստանի ներկայիս իշխանությունն իր շրջադարձը դեպի Արևմուտք արդարացնում է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում սեփական պարտությամբ։ Փաշինյանը մեղադրում է Ռուսաստանի ղեկավարությանը այն ժամանակ Երևանին համարժեք աջակցություն չցուցաբերելու մեջ, ինչի պատճառով էլ Հայաստանը վերջնականապես կորցրեց Ղարաբաղը։ Ըստ էության՝ այս հռետորաբանությունը պատասխանատվությունը տեղափոխում է անձամբ վարչապետից երրորդ կողմի վրա»,- նշել է պատգամավորը։

Նա ընդգծել է, որ «Հայաստանը Հարավային Կովկասում միակ երկիրը չէ, որին առաջարկվել է ստորագրել նման փաստաթուղթ»։ Նախկինում նույն համաձայնագիրը գործում էր ԱՄՆ-ի և Վրաստանի միջև, քանի դեռ Վաշինգտոնը չչեղարկեց այն վրացական իշխանություններից դժգոհության պատճառով։ Կոնստանտին Զատուլինը հիշեցրել է, որ նման իրավիճակ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում արդեն եղել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ փլուզվեցին Օսմանյան և Ռուսական կայսրությունները։ «Հայաստանի իշխանությունները շատ էին ցանկանում անկախություն ձեռք բերել և այդ նպատակով պաշտպանության խնդրանքով դիմեցին Անտանտի երկրներին և ԱՄՆ-ին։ Սակայն այն ժամանակ էլ օգնություն չեղավ», – նշել է Զատուլինը։
 
abcmedia.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40