Թուրքիան համաձայնել է Ուկրաինային տրամադրել ռազմածովային անվտանգության երաշխիքներ․ Ֆիդան

16.07.2026 14:26
451

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ուկրաինայի համար անվտանգության ապագա երաշխիքների շուրջ քննարկվող հարցերի համատեքստում Անկարան համաձայնել է գլխավորել այդ աշխատանքի ռազմածովային բաղադրիչը։

«Ավելի վաղ բարձրացվել էր այն հարցը, թե ինչպես Թուրքիան կարող է պոտենցիալ ներդրում ունենալ [խաղաղ լուծման ապահովման գործում]։ Ներկայումս քննարկվում է հնարավոր խաղաղ համաձայնագրի կարևորագույն ասպեկտներից մեկը՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները։ Այդ երաշխիքները ներառում են ցամաքային, ծովային և օդային տարրեր։ Թուրքիան համաձայնել է գլխավորել ռազմածովային բաղադրիչը։ 

Այս հարցի շուրջ մենք մեր դաշնակիցների հետ փոխըմբռնում ունենք։ Այս ուղղությամբ պլանային աշխատանքներ են տարվում նաև համապատասխան դաշնակից ռազմածովային ուժերի հետ», - ասել է նա Կիևում՝ իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն սոցցանցերում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40