Առևտրային արգելքների վերացումը կնպաստի Հայաստանի և Թուրքիայի գործարար կապերի ընդլայնմանը․ ԱԳՆ

13.05.2026 12:12
325

Թուրքիայի կողմից Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացումն էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման տեսանկյունից։  Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ողջունում ենք ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է:

Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և  խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից» ,- գրել է Բադալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով:

Մայիսի 12-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավի ընթացքում համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի ականջին ասում էր՝ «Թուրքերն այսօր բացում են, մի հատ Welcome-ի տեքստ անենք․․․»։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել էր, թե ինչի մասին էր խոսում Միրզոյանը։ Նրա խոսքով՝ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես առաքման երկիր, ինչի պատճառով Թուրքիայից Հայաստան արտահանվող ապրանքները նախ ձևակերպվում էին երրորդ երկրում, ապա միայն տեղափոխվում Հայաստան։ Փաշինյանի խոսքով՝ այժմ Թուրքիայի օրենսդրության մեջ կատարվում է համապատասխան փոփոխություն։

Թուրքիայի արտգործնախարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտուր անելու արգելքների վերացման որոշումը պայմանավորել է 2022-ից ի վեր երկու երկրների միջև ընթացող վստահության ամրապնդման գործընթացով։

Մայիսի 13-ին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ մասնավորապես նշվել է՝

«Հայաստանի հետ 2022-ից ի վեր շարունակվող հարաբերությունների կարգավորման գործընթացի և ձեռնարկված վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում, մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտուր սկսելու բյուրոկրատական ​​աշխատանքներն ավարտվել են 2026-ի մայիսի 11-ին»։

Թուրքիայի ԱԳՆ-ը այդ համատեքստում շեշտել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու զարգացման առաընթացի մասին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40