Արևը, ծիրանը և մարդկանց ժպիտները. Մոսկվայում նշեցին «Ծիրանի» տոնը

11.07.2018 11:58
1169

ԾԻՐԱՆ-2018 մոսկովյան միջազգային տոնակատարություն այցելուներից շատերը խոստովանեցին, որ բազում դրական հույզեր և տպավորություն են ստացել ու կարծես եղել են ծիրանի հայրենիքում` արևոտ Հայաստանում։

«Ծիրան-2018» բազմազգ տոնը, որն անցկացվեց Մոսկվայի Եկատերինյան զբոսայգում, արդեն հաջորդ տարի կարող է համառուսական դառնալ։

Տոնին որպես հյուր հրավիրված էին Ռուսաստանի հայտնի հայեր` Միխայիլ Գալուստյանը, Ռոման Բաբայանը, Տիգրան Քեոսայանը, Աննա Մելիքյանը, ինչպես նաև մշակույթի և սպորտի այլ հայտնի գործիչներ։

Երաժշտական և պարային համույթները 8 ժամ շարունակ ուրախացնում էին հանդիսատեսին` վառ համարներով, հայկական ազգային երգ ու պարով։

Բացի այդ, զբոսայգում տարբեր թեմատիկ հարթակներ էին ստեղծվել ինչպես երեխաների, այնպես էլ` մեծահասակների համար։ Օրինակ` երեխաները կարող էին խաղալ ծաղրածուների և աճպարարների հետ, իսկ մեծահասակների  համար տարբեր մարզական մրցաշարեր էին նախատեսված։ Առավել մեծ իրարանցում առաջացրեց նարդի խաղալը։

 Տոնի հյուրերը նաև ազգային ուտեստներ համտեսելու  հնարավորություն ունեին։ Մասնավորապես, հայ խոհարարները այցելուների ներկայությամբ լավաշ և խորոված էին պատրաստում։ Իսկ Արևելյան շուկայում տոնակատարության մասնակիցները կարող էին ծիրան, կեռաս, ժենգյալով հաց և գաթա գնել։

armeniasputnik.am




ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40