Արգենտինայի հայ համայնքը Բուենոս Այրեսում ցույց է արել՝ կոչ անելով վերջ դնել Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպան շրջափակմանը

24.01.2023 14:54
886

 Արգենտինահայ համայնքը ցույց է անցկացրել Բուենոս Այրեսի խորհրդանիշը հանդիսացող Օբելիսկի մոտ՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման և 2022 թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով այնտեղ առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամի մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արգենտինայում հրապարակվող Diario Armenia-ին:

Լրատվամիջոցը նշում է, որ հունվարի 23-ին, ժամը 17:00-ից սկսած՝ արգենտինահայ տարբեր տարիքի քաղաքացիներ հավաքվել են Հանրապետության Հրապարակում: Նշվում է, որ ակցիան հրավիրվել էր IARA-ի (Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ) կողմից: Ցուցարարները հրապարակ են եկել շրջափակումը դատապարտող և միջանցքն անհապաղ բացել պահանջող պաստառներով:

«Լաչինի միջանցքը միակ ուղին է, որպեսզի կենսական պաշարները, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը և էներգետիկ ռեսուրսները հասնեն այնտեղ ապրող 120,000 հայ բնակիչներին (ներառյալ 30,000 երեխաներ և 20,000 տարեցներ)», - ասել են ակցիայի կազմակերպիչները՝ հավելելով, որ «սա Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի կողմից ևս մեկ մանևր է` իրականացնելու էթնիկ զտումների ցեղասպանական ծրագիրը այս շրջանի հայ բնակչության դեմ:

«Որպես Արգենտինայի հայազգի քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում մեր երկրի ժողովրդին և իշխանություններին իրենց համերաշխությունը հայտնել Արցախի բնակիչներին, բարձրացնել իրենց ձայնը և համապատասխան պահանջներ ներկայացնել միջազգային կազմակերպություններին, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անմարդկային վերաբերմունքը, որին ենթարկվում են Արցախում ապրող 120 հազար մարդիկ», - նշել են կազմակերպիչները:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40