Առիթ եք տալիս, որ ողջ հայությունը գա այն եզրակացությանը, որ ուղղակի սպասարկում եք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը․ Արմեն Ռուստամյանը՝ ՔՊ-ին

21.02.2022 12:16
1121

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը դիմեց «ՔՊ» խմբակցության պատգամավորներին։ «Մենք այսօր բացառիկ հնարավորություն ենք ընձեռել իշխանությանը, որպեսզի համատեղ հայտարարությամբ հանդես գանք մեր պետական-ազգային շահերը պաշտպանելու համար։ Եվ այստեղ խոսքը հենց դրա մասին է, բավական է կարդալ Շուշիի հռչակագիրը, կտեսնեք, որ դա ամբողջությամբ Հայաստանի և Արցախի դեմ ուղղված փաստաթուղթ է։ Ամբողջությամբ վեր է հանում այն ռազմավարական նպատակները, որ թուրք-ադրբեջանական տանդեմը պետք է իրականացնի համատեղ, և այդ գործընթացն արդեն մեկնարկել է։ Հիմա մենք դրա դեմն առնելու մի հայտարարության տեքստ ենք գրել։ Ես ձեզ ասում եմ՝ եկեք համատեղ անենք, մի նախադասություն պահպանենք, այն է՝ Շուշիի հռչակագիրն իր սադրիչ և ապակառուցողոկան բնույթով անընդունելի է ՀՀ համար։ Այս մի նախադասությունը եկեք համատեղ ընդունենք, մնացածն ինչ ուզում եք ավելացրեք կամ պակասեցրեք։ Իսկ եթե դուք այս նախադասությունը չեք ընդունում, հենց այդպես էլ ասեք։ Դուք դա չեք ընդունում, ի՞նչ միասնական քաղաքականության մասին եք խոսում»,- ասաց Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից այդ հռչակագրի վավերացման իմաստն այն է, որ առաջնային մանդատ ունեցող բոլոր մարմինները նույն կարծիքի են։ «Սա են ասել այդ երկու երկրների խորհրդարանները, եթե մեր խորհրդարանը չարձագանքի դրան, թողնի միայն գործադիրի վրա, չնայած ես չեմ լսել, որ արտգործնախարարը վեր կենա ու հստակ հայտարարի, որ սա անընդունելի է մեզ համար, հակահայկական փաստաթուղթ է, և քանի դեռ նման հայտարարություն չի եղել, ողջամիտ ու հիմնավոր կասկած է առաջանում, որ մենք ուղղակի սպասարկում ենք թուրք-ադրբեջանական շահերը։ Սթափվեք, ուրիշ եզրակացություն ձեր այս քվեարկությունից չի բխում։ Դուք ուղղակի առիթ եք տալիս, որ ողջ հայությունը գա այն եզրակացությանը, որ ուղղակի սպասարկում եք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, ամբողջությամբ իրականացնում եք նրան նախապայմանները, պայմանները, որն արձանագրված է այդ հռչակագրով։ Դուք ընդհակառակը, այդ պայմաններին ընդառաջ եք գնում, ասում եք՝ Արցախը տեսականորեն հնարավորություն չունի Ադրբեջանի կազմից դուրս գալու, դուք ասում եք՝ Ցեղասպանության ճանաչման լոկոմոտիվը պետք է լինի Սփյուռքը, ասում եք՝ մենք սահմանային հարցերի իրավական ճշտման որևէ խնդիր չունենք Թուրքիայի հետ։ Այսքանից հետո ուղղակի ասեք, որ ձեզ համար ընդունելի է Շուշիի հռչակագիրը, վավերացրեք Շուշիի հռչակագիրը, վերջանա գնա», հավելեց Ռուստամյանը։

www.lragir.am

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44