Ադրբեջանը Արցախում ընտրատեղամասեր է բացել

06.02.2024 16:55
720

Ադրբեջանում նախագահական ընտրությունները առաջին անգամ կանցկացվեն ինչպես երկրի մյուս շրջաններում այնպես էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների արդյուքնում Բաքվի վերահսկողության ներքո անցած Արցախի տարածքներում։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։

«Ադրբեջանցի ընտրողներն առաջին անգամ կքվեարկեն ինքնիշխան Ադրբեջանի ողջ տարածքում»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան եւ հավելել․ «Ադրբեջանական բանակի կողմից մեր բոլոր տարածքների նկատամամբ ինքնիշխանությունը վերականգնելուց հետո, քվեարկություն կանցկացնենք այդ շրջաններում»,-ասել է Փանահովը։

Նրա խոսքերով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է 26 ընտրատեղամաս։

Փանահովը նաեւ նշել է, որ ըստ ընտրացուցակների Ադրբեջանում կա 6,5 միլիոն ընտրող, որոնք կքվեարկեն 6537 ընտրատեղամասերում։

Ադրբեջանի ԿԸՀ հանձնաժողովի նախագահի պնդմամբ ներկա պահին գրանցված դիտորդների թիվը հասնում է 90․272-ի, որոնցից միայն 790 են միջազգային։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն վաղը՝ փետրվարի 7-ին։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22