Նոր որոշմամբ՝ եթե գյուղում բնակվողը նաև վարձու աշխատող է, ապա նրա երեխայի նպաստը կլինի կրկնակի

18.06.2020 14:47
1121

 Կառավարությունը հավանություն տվեց «Պետական նպաստների մասին»  օրենքի փոփոխություններին, որը վերաբերում է երեխայի նպաստներին գյուղական բնակավայրերում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ այս փոփոխության նպատակն է իրավական հիմքեր ստեղծել արդեն իսկ հայտարարված ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի համար:

«Մասնավորապես առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակել և վճարել անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում: Սա նշանակում է, որ եթե համարվի վարձու աշխատող ու միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ, այսինքն` նպաստի չափը կկազմի 53 հազար դրամ»,- ասաց Բաթոյանը:
 

Խնամքի նպաստի իրավունք ունեն ՀՀ-ի բնակչության ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրում հաշվառված և փաստացի բնակվող ծնողը մինչեւ երեխայի 2 տարեկանը լրանալը:

Նախագծով առաջարկվում է բարելավել նաև վարձու աշխատողի խնամքի նպաստի իրացման պայմանները: Մասնավորապես, առաջարկվում է խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը 6 ամսից սահմանել 12 ամիս: Սահմանել, որ խնամքի նպաստի չվճարված գումարը վճարվում է ամբողջ ժամանակահատվածի համար: Նաեւ վերացվում է նպաստ նշանակելու համար ծնողի ՀՀ-ում գտնվելու պահանջը:

Պարզեցվում է նորածին երեխայի նպաստ տալու գործընթացը. նոր ծնված երեխայի դեպքում հանվել է օտար պետությունում երեխայի ծնված լինելու դեպքում այդ պետությունում նպաստ նշանակած լինելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պահանջը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշումից հետո գյուղական բնակավայրերում խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող ծնողները, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի: «Այսինքն` քաղաքում ապրող և չաշխատող ծնողները չեն ստանա նպաստ, քաղաքում ապրող ու աշխատող ծնողները կստանան 26 500 դրամ նպաստ: Իսկ գյուղական բնակավայրերում ապրող չաշխատող ծնողները կստանան 26 500 դրամ, իսկ աշխատողները՝ 53 հազար դրամ նպաստ»,- ասաց վարչապետը: 

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40