ԱՄՆ Սենատում առաջարկում են պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ

28.09.2022 11:28
1014

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ներկայացրել է բանաձև, որը դատապարտում է Հայաստանի դեմ ադրբեջանական ուժերի անօրինական հարձակումը և կոչ է անում Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցուցաբերվող ամբողջ օգնությունը:

Երկկուսակցական բանաձևով ԱՄՆ նախագահ Բայդենին կոչ է արվում պաշտոնական որոշում կայացնել «Մագնիտսկու օրենքի» համաձայն ադրբեջանցի պաշտոնյաներին պատժամիջոցների ենթարկելու վերաբերյալ:

Միացյալ Նահանգները «Մագնիտսկու օրենքը» ընդունել է 2012-ին՝ ի հիշատակ իրավաբան Սերգեյ Մագնիտսկու, որը 2008-ին Ռուսաստանում ձերբակալվել և մեկ տարի անց բանտում մահացել է: Մագնիտսկին հայտնի է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պետական միջոցների խոշոր յուրացումները բացահայտող հետաքննություններով: «Մագնիտսկու օրենքը» պատժամիջոցներ է նախատեսում ամբողջ աշխարհում կոռուպցիոներների և մարդու իրավունքները խախտողների դեմ, ինչպես նաև նախատեսում է ԱՄՆ-ում նրանց սեփականության ձերբակալությունը:

«Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի վերսկսված հարձակումը և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումները մարդկային կյանքի նկատմամբ արհամարհանքի սարսափելի դրսևորում են։ Քանի որ Կապան, Գորիս, Ջերմուկ, Վարդենիս և Ճակատեն համայնքները տուժում են Ալիևի ռեժիմից, Միացյալ Նահանգները պետք է աջակցության խոսքերը ամրապնդի վճռական գործողություններով՝ ի շահ Հայաստանի ժողովրդի։ Կառավարությունը պետք է ճիշտ վարվի և մեկընդմիշտ դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերելը»,- ասել է բանաձևի հեղինակ Բոբ Մենենդեսը։

https://www.civilnet.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40