ԵԱՏՄ-ում նախատեսում են կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագիրը ստորագրել 2019 թ.

01.03.2019 15:26
1089

Եվրասիական տնտեսական միության կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2019 թվականին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո այս մասին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում կենսաթոշակային ապահովության ոլորտում ստեղծված իրավիճակը: Բացի այդ՝ ԵՏՀ նախարարը նշել է այն առավելությունները, որոնք կստանան աշխատողները համաձայնագրի ընդունումից հետո:

Այս պահին ԵԱՏՄ անդամ երկրներում գործում են կենսաթոշակային տարբեր համակարգեր: Տարբերվում են դրանց մոդելները, կենսաթոշակի իրավունքի պայմանները (կենսաթոշակային տարիք, ստաժ, անձնական կենսաթոշակային գործակից): Բացի այդ, Միության անդամ ոչ բոլոր երկրներում են ձևավորում ԵԱՏՄ տարածքում աշխատողների  կենսաթոշակային իրավունքներ, ինչի արդյունքում քաղաքացիները, ովքեր աշխատել են Միության այլ երկրներում, կորցնում են իրենց կենսաթոշակի մի մասը:

«Համաձայնագրի վրա աշխատանք է տարվում մի քանի տարի: 2018թ. դեկտեմբերին ավարտվել է փաստաթղթի  ներպետական համաձայնեցումը: Մոտակա ժամանակահատվածում պլանավորվում է այն ուղարկել Միության անդամ երկրներ՝ ներպետական ընթացակարգերի անցկացման համար, որոնք անհրաժեշտ են ստորագրման համար: Մենք հույս ունենք, որ 2019 թվականին փաստաթուղթը կստորագրվի»,- ասել է Տիմուր Ժակսիլիկովը:

Համաձայնագիրը ենթադրում է, որ աշխատողների կենսաթոշակային ապահովությունը իրականացվելու է հավասար պայմաններում՝ անկախ նրանից, թե նրանք ԵԱՏՄ անդամ որ երկրում են աշխատել: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր պետություն անձին կենսաթոշակ կվճարի իր տարածքում աշխատելու ընթացքում  վաստակած աշխատանքային ստաժի դիմաց:

Ժակսիլիկովը նաև նշել է, որ համաձայնագիրը նպաստելու է ԵԱՏՄ-ում քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:

armenpress.am

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21