Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնում․ ցերեկույթ՝ նվիրված Հովհաննես Թումանյանին

22.02.2023 15:43
1079

Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի 154-րդ ամյակն է այս տարի։ Նրա ծննդյան օրը գիրք նվիրելու օրն է։ Հենց այս տոների առթիվ օրերս Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տանը միջոցառում էր կազմակերպվել։

Ներկա էին գրողներ՝ գլխավորությամբ Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Լևոն Սահակյանի, Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմինե Հովակիմյանի գլխավորությամբ, ինչպես նաև մանկավարժներ, գրադարանների ու մշակույթի տան աշխատակիցներ, և իհարկե, պարզապես ընթերցասեր մարդիկ։

Նշենք, որ թումանյանական միջոցառումների կազմակերպումը Գորիսի մշակույթի տան համար արդեն ավանդույթ է դարձել։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի աշակերտները մեծ գրողի բանաստեղծություններն ասմունքեցին, երգեցին նրա բառերի հիման վրա գրած երգեր․ աշակերտները հիացմունքով էին կարդում Թումանյան։

Ի դեպ, նրանք գրքի օրվա խորհրդով էլ՝ գրքեր ու պատվոգրեր նվեր ստացան։ Գրքեր նվեր ստացան նաև գրադարանների մշտական ընթերցողները։

Միջոցառման ընթացքում ներկաները Թումանյանի մասին պատմող տեսանյութ դիտեցին, նաև զրույց-քննարկում ունեցան։

Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Լևոն Սահակյանն իր խոսքում ընդգծեց գրքի և ընթերցանության կարևորությունը։

Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի ԿԳՄՍԵՍ բաժնի պետ Արմինե Հովակիմյանն էլ կարևորում է գրադարանների աշխատանքը, համագործակցությունը դպրոցների հետ, համատեղ միջոցառումների կազմակերպումը։ Նրա խոսքով մեր էությունն է լի Թումանյանով, նրա շնչով, ոգով, Թումանյան կարդալը բոլոր ժամանակների համար է։

Գորիսի համայնքապետարան 

Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

05.11.2026 16:42

«1000 ՎԱՀԱՆԸ»՝ երեխայի հոգու, մշակույթի և ազգային հիշողության մասին

05.11.2026 15:53

12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան

05.11.2026 15:46

Գևորգ Փարսյանի գլխավորած նախընտրական թիմը՝ Կապան համայնքի զարգացման աննախադեպ ծրագրով

05.11.2026 15:28

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

05.11.2026 15:21

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան

05.11.2026 14:59

Կապանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

05.11.2026 14:54

Փաշինյանի վարքագիծը Հարավային Կովկասում լարվածության նոր փուլ է բացում․ Իրանի նախկին արտգործնախարար

05.11.2026 14:36

Էրդողանը մտադիր է նոյեմբերի 8-ին մեկնել Ադրբեջան՝ Անկարայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամի մասին գնահատականների ֆոնին

05.11.2026 14:31

Պենտագոնը հերքել է Հեգսեթին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները

05.11.2026 12:57

Կառավարությունը նոր ծրագիր է առաջարկում․ 63-72 տարեկանները կարող են ստանալ մինչև 2 մլն դրամ

05.11.2026 12:32

Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մահացել

05.11.2026 10:50