Պենտագոնը հերքել է Հեգսեթին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները

05.11.2026 12:57
100

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը շարունակելու է մնալ իր պաշտոնում՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը՝ անդրադառնալով տեղեկություններին այն մասին, թե հնարավոր է, որ Հեգսեթը եհռացվի նախարարի պաշտոնից։

«Հեգսեթը 100 տոկոսով կղեկավարի գերատեսչությունը մինչև նախագահ Թրամփի լիազորությունների ժամկետի ավարտը։ Նախարար Հեգսեթը չի նահանջի և թույլ չի տա, որ իրեն ահաբեկեն այն քաղաքական գործիչները, որոնք փորձում են քաղաքական միավորներ վաստակել կուսակցական պայքարի միջոցով կամ նախաձեռնել կեղծ հետաքննություններ այնտեղ, որտեղ որևէ խախտում չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա։

Փարնելը նշել է, որ «Պատերազմի նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է օրենքի խստիվ պահպանմամբ»։ «Մեր նախարարը շարունակելու է ամեն օր պայքարել Սահմանադրության պաշտպանության համար, ղեկավարել մեր զինված ուժերը և պաշտպանել Ամերիկան։ Մենք կշարունակենք նախարարությունում իրականացնել նախագահ Թրամփի քաղաքականությունը՝ չնայած դեմոկրատների՝ շինծու «վհուկների որս» կազմակերպելու սպառնալիքներին»,- հավելել է նա։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ գոհ է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի աշխատանքից և չի քննարկում նրան պաշտոնից հեռացնելու հարցը։

«Ո՛չ, կարծում եմ՝ նա հիանալի է կատարում իր աշխատանքը»,- նոյեմբերի 4-ին լրագրողներին ասել էր Թրամփը՝ պատասխանելով պատերազմի նախարարին պաշտոնից ազատելու մտադրության մասին հարցին։

Ավելի վաղ CBS News հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո Թրամփն իր խորհրդականների հետ քննարկում է Հեգսեթի պաշտոնավարման հետագա հարցը։

Պենտագոնը հերքել է Հեգսեթին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները

05.11.2026 12:57

Կառավարությունը նոր ծրագիր է առաջարկում․ 63-72 տարեկանները կարող են ստանալ մինչև 2 մլն դրամ

05.11.2026 12:32

Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մահացել

05.11.2026 10:50

Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով

05.11.2026 10:24

Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին

04.11.2026 23:49

Ո՞ր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքին

04.11.2026 23:26

Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը

04.11.2026 22:29

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ գտնվող այգում կոնֆետ են հյուրասիրել

04.11.2026 21:23

Եթե ԱՄՆ-ն նորից հարձակվի․․․Խամենեին ու Թրամփը հայտարարություններ են արել

04.11.2026 17:31

Զգուշացում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի, մինչև -4 աստիճան ցուրտ կլինի

04.11.2026 16:39

«Կապույտ ալիք» ԱՄՆ Կոնգրեսում․ Դեմոկրատների համոզիչ հաղթանակն ու Տրամպի կոշտ արձագանքը

04.11.2026 16:30

Բիրդինանց եկեղեցու ավերակներում էինք, օրհնաբանում էինք նրա սուրբ մասունքները

04.11.2026 16:02